Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.23/73(1526).1 Հոդ.946.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1406-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 4 աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

3. 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության անունից իրականացված արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված մուտքի և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի մասնակի հետգնման անվանական գումարի տարբերության չափով առաջացած գումարն ուղղել կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը և օգտագործել բացառապես 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի մարումն ապահովելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 26-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1406-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1406-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1406-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1406-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան