ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 118 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ 2-1 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման 2-1 կետը տասներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«- մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը՝ ըստ 13-րդ բաժնի` «Սիգարետներին և ծխախոտահումքին ներկայացվող հիմնական պահանջները»` «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով՝ նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու հետ կապված:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|