ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1070-Ն
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականիօգոստոսի 22-ի N 1070-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման հետ կապված հարաբերությունները:
2. Արյան բաղադրամասերի պետական պաշարներն ստեղծվում, պահպանվում և նորացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող՝ արյան դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն)` բնակչության առողջության պահպանման ու բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա:
3. Արյան բաղադրամասերի պետական պաշարներն ստեղծվում են նաև ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում փոխներարկումային բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման նպատակով:
4. Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման ու նորացման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը և նրա կողմից նշանակված պատասխանատու անձը:
5. Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման նպատակով բժշկական կազմակերպությունը «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դոնորության կամավոր գործունեության սկզբունքի համաձայն հավաքագրում է արյան դոնորների և ստեղծում արյան դոնորների ցանկ` համաձայն N 1 ձևի:
6. Արյան դոնորների ցանկը տարեկան երկու անգամ ճշգրտվում և թարմացվում է սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված պատասխանատու անձի կողմից:
7. Արյան պետական պաշարների մեջ ներառվում են՝
1) փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասեր (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկին, իրականացման կարգին ու մեթոդներին համապատասխան հետազոտված արյան բաղադրամասեր): Ընդ որում, արյան բաղադրամասերի մշտապես պահպանվող և թարմացվող նվազագույն ծավալը սահմանվում է՝
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար (այսուհետ` արյունաբանական կենտրոն) առնվազն 100 պարկ արյան բաղադրամասեր` հետևյալ համամասնությամբ.
O(I) |
A(II) |
B(III) |
AB(IV) | ||||
O(I)Rh+ |
O(I)rh= |
A(II) Rh+ |
A(II) rh= |
B(III) Rh+ |
B(III) rh= |
AB(IV) Rh+ |
AB(IV) rh= |
բ. սույն հավելվածի 2-րդ կետում նշված պահանջին համապատասխանող յուրաքանչյուր բժշկական կազմակերպության (բացառությամբ արյունաբանական կենտրոնի) համար առնվազն 25 պարկ արյան բաղադրամասեր` հետևյալ համամասնությամբ.
O(I) |
A(II) |
B(III) |
AB(IV) | ||||
O(I) Rh+ |
O(I) rh= |
A(II) Rh+ |
A(II) rh= |
B(III) Rh+ |
B(III) rh= |
AB(IV) Rh+ |
AB(IV) rh= |
Ընդ որում, էրիթրոցիտային զանգվածի և թարմ սառեցված պլազմայի փոխհարաբերությունը պետք է լինի 1:1-ի.
2) արյան հավաքման համար պարկեր.
3) սառնարանային ցենտրիֆուգաներ.
4) կշեռք-ճոճանակներ.
5) արյան հավաքման պարկերի զոդիչներ.
6) թեստ-համակարգեր, ազդանյութեր և անհրաժեշտ պարագաներ` արյան փորձանմուշների հետազոտման համար.
7) փոխներարկման համակարգեր.
8) ծախսանյութեր (քլորհեքսիդինի սպիրտային լուծույթ, սկարիֆիկատոր, սպիրտային անձեռոցիկ, բժշկական սպեղանի, էթիլ սպիրտ, վիրակապ, բամբակ, ֆիզիոլոգիական լուծույթ) և վիրաբուժական գործիքներ).
9) արյան բաղադրամասերի պահպանման համար նախատեսված հատուկ սառնարաններ և սառցարաններ.
10) արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման համար հատուկ արկղեր (կոնտեյներներ)` սառցային շղթան ապահովելու համար և փոխադրամիջոցի համար նախատեսված սառնարաններ (12V).
11) արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման համար համապատասխան ձայնային ու լուսային ազդանշաններով փոխադրամիջոցներ.
12) ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում արյան հավաքման և արյան բաղադրամասերի ստացման գործընթացն անխափան կազմակերպելու համար ինքնուրույն էլեկտրամատակարարման սարքեր:
8. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջին համապատասխանող բժշկական կազմակերպությունները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրերը, յուրաքանչյուր ամիս էլեկտրոնային փոստի միջոցով արյունաբանական կենտրոն են ներկայացնում հաշվետվություն սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված արյան բաղադրամասերի քանակների առկայության վերաբերյալ` համաձայն N 2 ձևի:
9. Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված հաշվետվություններն ամփոփելուց հետո արյունաբանական կենտրոնը եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված բնակչության առողջության պահպանման ու բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագիրը:
10. Արյան բաղադրամասերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի N 03-Ն հրամանով հաստատված արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով հատուկ ջերմային և անվտանգության պայմաններում պահպանման կարգի համաձայն՝ հատուկ սառցարաններում և սառնարաններում, ընդ որում, էրիթրոցիտային զանգվածի պահպանման ժամկետը կախված է արյան հավաքման պարկում առկա կոնսերվանտից:
11. Արյան բաղադրամասերի պետական պաշարները մշտապես նորացվում են հետևյալ ժամկետներում` պահպանելով դրանց չնվազող քանակները՝
1) էրիթրոցիտային զանգված` պիտանիության ժամկետի 3/4-ը լրանալուց հետո.
2) թարմ սառեցված պլազմա` պիտանիության ժամկետի 3/5-ը լրանալուց հետո.
3) արյան հավաքման, հետազոտման և փոխներարկման համար նախատեսված թեստ-համակարգերը, ազդանյութերը և ծախսանյութերը՝ պիտանիության ժամկետի 2/3-ը լրանալուց հետո:
12. Սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված արյան բաղադրամասերի, թեստ-համակարգերի, ազդանյութերի և ծախսանյութերի պիտանիության ժամկետները լրանալուց հետո պետական պաշարներն անցնում են բժշկական կազմակերպության տնօրինության տակ: Ընդ որում, պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման գործընթացի ընթացքում արյան և դրա բաղադրամասերի պիտանիության ժամկետները լրանալու հետ կապված ծախսերի համար պատասխանատու է բժշկական կազմակերպությունը:
13. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված պատասխանատու անձը պարտավոր է վերահսկել արյան պետական պաշարի՝ սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծավալի մշտական առկայությունը բժշկական կազմակերպությունում և պատասխանատու է հաշվետվությունները ներկայացնելու համար` սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ծ. Սողոմոնյան |
Ձև N 1
Ց Ա Ն Կ
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ
NN |
Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը |
Արյան խումբը և ռեզուս գործոնը |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
Անձնագրի սերիան և համարը |
Բնակության |
Աշխատանքի վայրը և հեռախոսահա-մարը |
Էլեկտրո-նային փոստը |
Ձև N 2
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բժշկական կազմակերպության անվանումը_________________________
_____ ______________ 20___թ. դրությամբ առկա են՝
NN |
Արյան բաղադրամասի |
O(I)Rh+ |
A(II)Rh+ |
B(III)Rh+ |
AB(IV)Rh+ |
O(I)rh= |
A(II) rh= |
B(III) rh= |
AB(IV)rh= |
1. |
Էրիթրոցիտային զանգված |
||||||||
2. |
Թարմ սառեցված պլազմա |
Բժշկական կազմակերպության տնօրեն _______________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|