Basic information
Number
թիվ 43
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.05.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
27.03.2018
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
27.03.2018
Effective date
02.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2018 թվականի

թիվ 43

քաղ. Մոսկվա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական կոլեգիայի՝ տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) Ս. Ս. Սիդորսկու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու պարտավորությունների կատարման մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տրամադրած տեղեկատվությունը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43–րդ կետի 4–րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Տեղեկացնել Ռուսաստանի Դաշնությանը՝ արգելված սուբսիդիաներ տրամադրելու արգելքի պահպանման մասով «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 28 հավելված) 14-րդ կետը կատարելու և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության 2012 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 580ն հրամանով հաստատված՝ Վնասակար և (կամ) վտանգավոր արտադրական գործոնների հետ կապված աշխատանքներ կատարող աշխատողների արտադրական վնասվածքների և մասնագիտական հիվանդությունների կրճատման նախազգուշացնող միջոցների և այդ աշխատողների առողջարանային-կուրորտային բուժման ֆինանսական ապահովման կանոնների 3-րդ կետի «դ» ենթակետը դրա հետ համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 1-ին կետի իրագործման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: