ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1153-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1153-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրով (այսուհետ` մեթոդաբանություն) կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառման հետ կապված ընդհանուր հարաբերությունները:
2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան տեսչական մարմնին վերլուծելու և գնահատելու վերահսկման ենթակա հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների, ձևավորելու տվյալների բազա` ուսումնական հաստատություններն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով:
II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
3. Կրթական գործունեության տեսանկյունից ուսումնական հաստատության ռիսկը կրթության բնագավառը կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ սովորողների (երեխաների) կրթական իրավունքի պետական երաշխիքների պահպանմանը, կրթության որակի բարձրացմանը, կրթական ծրագրերի յուրացմանը, պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարմանը խոչընդոտող գործոնների առկայության հավանականությունն է` հաշվի առնելով դրանց բացասական հետևանքները:
4. Ուսումնական հաստատության ռիսկը հավասար է ոլորտային (նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր) և անհատական ռիսկերի հանրագումարին, որն ունի առավելագույնը 300 միավոր ընդհանուր կշիռ:
III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԴԵԼԸ
5. Ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի (այսուհետ` ոլորտային ռիսկ) գնահատման մոդելը կիրառվում է` հիմք ընդունելով նախորդ ուսումնական տարում իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում ստացված վիճակագրական տվյալները:
6. Ոլորտային ռիսկը վերահաշվարկվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո:
7. Ոլորտային ռիսկը դասակարգվում է ցածր, միջին և բարձր ռիսկային մակարդակների` հաշվի առնելով վերջին երեք տարվա ընթացքում իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքները:
8. Կախված ոլորտի ռիսկայնության մակարդակից՝ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունն ստանում է տվյալ ոլորտի ոլորտային ռիսկի միավորը:
9. Եթե ուսումնական հաստատությունը գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, ապա ստանում է այն ոլորտի ռիսկայնության միավորը, որն ամենաբարձրն է գնահատման սանդղակում:
10. Ոլորտային ռիսկը ընդհանուր ռիսկի մեջ կարող է գնահատվել առավելագույնը 50 միավոր:
11. Ոլորտային ռիսկը հաշվարկվում է հետևյալ չափանիշներով`
1) ոլորտի սովորողների թիվը.
2) ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշը.
3) ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշի փոփոխման չափանիշը:
12. Նշված չափանիշները վերահաշվարկվելու են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին (սեպտեմբերի 1-ի տվյալներով):
13. Ոլորտում սովորողների թիվը ոլորտային ռիսկի գնահատման ռիսկային չափանիշն է: Եթե ոլորտում սովորողների թիվը մինչև 10000 է, ապա ոլորտային ռիսկը, ըստ այս չափանիշի, համարում ենք 5 միավոր, 10000 - 20000 սովորողի դեպքում՝ 10 միավոր, 20000 - 40000 սովորողի դեպքում՝ 15 միավոր, 40000-ից ավելի սովորողների դեպքում՝ 20 միավոր.
Ոլորտում սովորողների թիվը |
(0;10000] |
(10000;20000] |
(20000;40000] |
(40000; ∞) |
Միավորը |
5 |
10 |
15 |
20 |
14. Ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշը համարվում է ոլորտային ռիսկի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկի միջին ցուցանիշը մինչև 50 կշռային միավոր է, ապա ոլորտային ռիսկը՝ ըստ այս չափանիշի, գնահատվում է 2 միավոր, 50-80 կշռային միավորի դեպքում՝ 5 միավոր, 80-100 կշռային միավորի դեպքում՝ 10 միավոր, 100-ից ավելի կշռային միավորի դեպքում՝ 15 միավոր:
Անհատական ռիսկի |
Մինչև 50 |
(50,80] |
(80,100] |
100-ից ավելի |
Միավորը |
2 |
5 |
10 |
15 |
15. Ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշի փոփոխման չափանիշը համարվում է ոլորտային ռիսկի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե նախորդ ուսումնական տարում ոլորտում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ոլորտի ստուգված ուսումնական հաստատությունների անհատական ռիսկի միջին միավորն աճել է մինչև 5 տոկոս, ապա ոլորտային ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 5 միավոր, 5 տոկոսից 10 տոկոս փոփոխությունը՝ 10 միավոր, 10 տոկոսից ավելի փոփոխության դեպքում՝ 15 միավոր: Այս ցուցանիշը չփոփոխվելու կամ պակասելու դեպքում ոլորտային ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
Անհատական ռիսկի միջին ցուցանիշի փոփոխությունը |
Աճել է մինչև 5 %: |
(5 %, |
10 %-ից ավելի |
Միավորը |
5 |
10 |
15 |
IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
16 Ուսումնական հաստատության անհատական ռիսկը (այսուհետ` անհատական ռիսկ) հաշվարկելիս՝ հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների՝ ուսումնական հաստատության կողմից կատարված խախտումները, դրանց պարբերականությունը և խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները:
17. Անհատական ռիսկը բնութագրում է ուսումնական հաստատության կրթական գործունեության անարդյունավետությունը և ուսումնական հաստատության ռիսկի մեջ գնահատվում է առավելագույնը` 250 միավոր:
18. Անհատական ռիսկը պարունակում է 2 բաղադրիչ:
19. Առաջին բաղադրիչն ուսումնական հաստատությունում կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը գոյանում է ուսումնական հաստատության կողմից ուսումնական տարվա սկզբին ներկայացված և տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում ձևավորված տվյալների հիման վրա:
20. Առաջին բաղադրիչի առավելագույն կշիռն անհատական ռիսկի մեջ կազմում է 100 միավոր: Առաջին բաղադրիչի (ըստ ոլորտների) հաշվարկը նկարագրվում է սույն մեթոդաբանության V, VI և VII գլուխներում:
21. Երկրորդ բաղադրիչը հաշվարկվում է սույն մեթոդաբանության VIII գլխում նկարագրված կարգով` տեսչական մարմնի կողմից ստուգումների ընթացքում լրացված ստուգաթերթերի հիման վրա` ուսումնական հաստատության կրթական գործունեության գնահատման արդյունքներով:
22. Երկրորդ բաղադրիչի առավելագույն կշիռն անհատական ռիսկի մեջ կազմում է 150 միավոր:
23. Ուսումնական հաստատության անհատական ռիսկն առաջին և երկրորդ բաղադրիչների հանրագումարն է:
V. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
24. Նախադպրոցական կրթության ոլորտում ուսումնական հաստատության կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնությունը (առաջին բաղադրիչը) գնահատվում է հետևյալ տվյալներով`
1) ուսումնական հաստատության տարատարիք խմբերի թիվը.
2) ուսումնական հաստատության տարատարիք խմբում տարիքային խմբերի թիվը.
3) ուսումնական հաստատության գերբեռնված խմբերում սովորողների թիվը.
4) ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվից պակաս հաստիքային միավորների քանակը.
5) ուսումնասիրության կամ վարչարարության արդյունքում արձանագրված խախտումների թիվը.
6) խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները.
7) կատարված խախտումների պարբերականությունը:
25. Նշված չափանիշները վերահաշվարկվելու են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին (սեպտեմբերի 1-ի տվյալներով):
26. Տարատարիք խմբերի թիվը առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Եթե ուսումնական հաստատությունը չունի տարատարիք խումբ, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր, մեկ տարատարիք խմբի առկայության դեպքում՝ 5 միավոր, 2 և ավելի տարատարիք խմբերի առկայության դեպքում` 10 միավոր:
27. Տարատարիք խմբում տարիքային խմբերի թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Եթե ուսումնական հաստատության տարատարիք խմբում տարիքային խմբերի թիվը 3 և ավելի է, ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 10 միավոր, այլապես՝ 0 միավոր:
28. Եթե ուսումնական հաստատությունն ունի ընդամենը մեկ խումբ և այդ խումբը տարատարիք է, ապա, ըստ նշված երկու չափանիշների, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր:
29. Գերբեռնված խմբերում սովորողների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Եթե ուսումնական հաստատության որևէ խմբում գերբեռնվածության մակարդակը (սահմանված թվից ավելի սովորողների տոկոսը) (0,10 %] միջակայքում է, ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Որևէ խմբում 10 տոկոսից ավելի գերբեռնվածության մակարդակի դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 15 միավոր: Ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր, եթե գերբեռնվածության մակարդակը հավասար է 0-ի:
30. Մանկավարժական աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվից պակաս հաստիքային միավորների քանակն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Եթե ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմից պակաս հաստիքային միավորների քանակը մինչև մեկ միավոր է, ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 5 միավոր, մեկ միավորից ավելի լինելու դեպքում՝ 10 միավոր: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմից պակաս հաստիքային միավոր չունենալու դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
31. Իրականացված ուսումնասիրությունների և վարչարարության արդյունքում արձանագրված՝ կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների մեկ խախտման դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի գնահատվում է 5 միավոր, մինչև 5 խախտման դեպքում՝ 10 միավոր, 5-ից ավելի խախտումների դեպքում՝ 15 միավոր: Նշված գործառույթների արդյունքում խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
32. Խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողություններն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն են: Եթե ուսումնական հաստատությունում իրականացված ստուգման արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրի համաձայն տրված հանձնարարականը կատարվել է ամբողջությամբ, ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր: Եթե նշված հանձնարարականը կատարվել է մասամբ (ներկայացվել է սահմանված ժամկետում), ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 5 միավոր: Եթե հանձնարարականը կատարվել է մասամբ, սակայն ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ՝ 10 միավոր: Եթե հանձնարարականի կատարման վերաբերյալ գրություն չի ներկայացվել, կամ հանձնարարականը չի կատարվել՝ 20 միավոր: Մինչև ուսումնական հաստատությունում ստուգում իրականացնելը՝ ուսումնական հաստատության անհատական ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
33. Կատարված խախտումների պարբերականությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Ուսումնական հաստատության անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատումը, ըստ այս չափանիշի, իրականացվում է աղյուսակի համաձայն.
Խախտման բնույթը (պարբերականությունը) |
Միավորը, եթե խախտումը կրկնվել է 3 ուսումնական տարում |
Միավորը, եթե խախտումը կրկնվել է 2 ուսումնական տարում |
Չափորոշչի պահանջները |
10 |
5 |
Կադրերը |
7 |
3 |
Այլ* |
3 |
2 |
«Այլ*»-ի դեպքում դիտարկում ենք ավելի պարբերաբար կրկնվող խախտումները:
VI. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
34. Միջնակարգ կրթության ոլորտում ուսումնական հաստատության կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնությունը (առաջին բաղադրիչը) գնահատվում է հետևյալ տվյալներով`
1) ուսումնական հաստատության հերթայնությունը.
2) ուսումնական հաստատությունում չդասավանդվող առարկայի առկայությունը.
3) ուսումնական հաստատությունում գերբեռնված դասարանների առկայություն.
4) վերջին երեք տարվա ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում արձանագրված՝ մանկավարժական աշխատողների նշանակումներին (ներառյալ ընթացակարգը) վերաբերող խախտումների թիվը.
5) վերջին երեք տարվա ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում արձանագրված այլ խախտումների թիվը.
6) ըստ կրթական աստիճանների սովորողների թվի և ուսումնական հաստատության համապատասխան լիցենզիայով սահմանված թվի համապատասխանության չափանիշը.
7) սովորողների շարժի չափանիշը.
8) խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները.
9) կատարված խախտումների պարբերականությունը:
35. Նշված չափանիշները վերահաշվարկվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին (սեպտեմբերի 1-ի տվյալներով):
36. Ուսումնական հաստատության հերթայնությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է:
37. Եթե ուսումնական հաստատությունը երկհերթ է, ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր, եռահերթ լինելու դեպքում (ներառյալ միջանկյալ հերթը)՝ 10 միավոր: Միահերթ ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
38. Ուսումնական հաստատությունում չդասավանդվող առարկայի առկայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր, եթե ուսումնական հաստատությունում ուսումնական պլանով նախատեսված՝ չդասավանդվող առարկա չկա:
39. Գերբեռնված դասարանների առկայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր, եթե ուսումնական հաստատությունում չկան գերբեռնված դասարաններ:
40. Վերջին երեք տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում արձանագրված՝ մանկավարժական աշխատողների նշանակումներին (ներառյալ ընթացակարգը) վերաբերող մեկ խախտման դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր, մինչև 5 խախտման դեպքում՝ 8 միավոր, 6 և ավելի խախտումների դեպքում՝ 12 միավոր: Մանկավարժական աշխատողների նշանակումներին վերաբերող խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
41. Վերջին երեք տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում արձանագրված (բացառությամբ սույն մեթոդաբանության 40-րդ կետում նշված խախտումների) մեկ խախտման դեպքում ռիսկը գնահատվում է 5 միավոր, մեկից ավելի խախտումների դեպքում՝ 10 միավոր: Սույն կետում նշված խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր:
42. Եթե ուսումնական հաստատության որևէ կրթական աստիճանում սովորողների թիվը պակաս է լիցենզիայով սահմանված թվից՝ մինչև 20 տոկոսով (0;20 %] միջակայքում է), ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր, 20 տոկոսից 50 տոկոսի դեպքում ((20 %; 50 %] միջակայքում է)՝ 5 միավոր, 50 տոկոսից ավելի լինելու դեպքում՝ 8 միավոր: Մի քանի կրթական աստիճանների դեպքում հաշվարկը կատարվում է ըստ առավելագույն տոկոսային միավորի: Մինչև 100 սովորող ունեցող սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատությունների դեպքում ռիսկը, ըստ այս չափանիշի, համարվում է 0 միավոր:
43. Սովորողների շարժի չափանիշը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածի համար՝ հետևյալ բանաձևով (բացառությամբ առաջին դասարան, հիմնական դպրոցից ավագ դպրոց ընդունվածների և շրջանավարտների).
ընդունված սովորողների թիվը+ ազատված սովորողների թիվը |
||
Շարժը= |
-------------------------------------------------------------------------------- |
x 100 տոկոս: |
սովորողների ընդհանուր թիվը |
Եթե սովորողների շարժի չափանիշը (0;10 %] միջակայքում է, ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր, (10%; 30%] միջակայքի դեպքում՝ 5 միավոր, 30 տոկոսից ավելիի դեպքում՝ 10 միավոր:
44. Համաձայն խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների չափանիշի՝ ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է սույն մեթոդաբանության 32-րդ կետում նկարագրված եղանակով:
45. Կատարված խախտումների պարբերականությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Ուսումնական հաստատության անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատումը, ըստ այս չափանիշի, իրականացվում է աղյուսակի համաձայն.
Խախտման բնույթը (պարբերականությունը) |
Միավորը, եթե խախտումը կրկնվել է 3 ուսումնական տարում |
Միավորը, եթե խախտումը կրկնվել է 2 ուսումնական տարում |
Ուսումնական պլանները |
10 |
5 |
Կադրերը |
7 |
3 |
Այլ* |
3 |
2 |
«Այլ*»-ի դեպքում դիտարկում ենք ավելի պարբերաբար կրկնվող խախտումը:
VII. ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈԻՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
46. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում ուսումնական հաստատության կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնությունը (առաջին բաղադրիչը) գնահատվում է հետևյալ տվյալներով`
1) ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվը.
2) ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շարժը.
3) ուսումնական հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների թիվը.
4) ուսումնական հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չիրականացնելը.
5) ուսումնասիրության կամ վարչարարության արդյունքում արձանագրված խախտումների թիվը.
6) խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները.
7) կատարված խախտումների պարբերականությունը:
47. Նշված չափանիշները վերահաշվարկվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին (սեպտեմբերի 1-ի տվյալներով):
48. Ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Եթե ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվը որևէ մասնագիտության գծով գերազանցում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հատկացված տեղերի թիվը, ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 10 միավոր: Եթե գերազանցվել են լիցենզիայով նախատեսված տեղերի թիվը՝ 10 միավոր: Սովորողների թիվը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հատկացված, լիցենզիայով նախատեսված թվերին չգերազանցելու դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
49. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շարժը առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է:
50. Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար աշխատողների շարժի մակարդակը հաշվարկվում է տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածի համար՝ հետևյալ բանաձևով.
ընդունված աշխատողների թիվը + ազատված աշխատողների թիվը |
||
Շարժը= |
------------------------------------------------------------------------------------- |
x 100 տոկոս: |
աշխատողների ընդհանուր թիվը |
51. Եթե աշխատողների շարժի մակարդակը [0,5 %) միջակայքում է, ապա այս չափանիշի գծով ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր, [5 %, 30 %) միջակայքի դեպքում` 5 միավոր, [30 %, 100 %) միջակայքի դեպքում` 10 միավոր.
Մանկավարժական աշխատողների շարժի մակարդակը |
[0 %, |
[5 %, |
[30 %, |
Միավորը |
0 |
5 |
10 |
Եթե ուսումնական հաստատությունը բուհի ենթակայության է, ապա մանկավարժական աշխատողների շարժի մակարդակի չափանիշի համաձայն, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր:
52. Ուսումնական հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված (վերադարձած) սովորողների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների վերաբերյալ տվյալը հաշվարկվում է տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածի համար՝ հետևյալ բանաձևով.
հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխվածների թիվը |
||
Շարժը= |
----------------------------------------------------------------------------------------- |
x 100%: |
ուսումնական հաստատության սովորողների թիվը |
53. Եթե հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների տոկոսային թիվը (0,5 %) միջակայքում է, ապա այս չափանիշի գծով ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0, [5 %, 10 %) դեպքում՝ 5, 10 տոկոս և ավելիի դեպքում՝ 10 միավոր:
54. Ուսումնական հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չիրականացնելն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Եթե ուսումնական հաստատությունում (լիցենզիայի առկայության դեպքում) մեկ մասնագիտությամբ առնվազն երեք տարի անընդմեջ կրթական գործընթաց չի իրականացվում, ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5, մեկից ավելի մասնագիտությունների դեպքում՝ 10 միավոր:
55. Իրականացված ուսումնասիրությունների և վարչարարությունների արդյունքում արձանագրված՝ կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների մեկ խախտման դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 3 միավոր, մինչև 5 խախտման դեպքում՝ 8 միավոր, 5-ից ավելի խախտումների դեպքում՝ 10 միավոր: Նշված գործառույթների արդյունքում խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
56. Համաձայն խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների չափանիշի՝ ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է սույն մեթոդաբանության 32-րդ կետում նկարագրված եղանակով:
57. Կատարված խախտումների պարբերականությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է: Ուսումնական հաստատության անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատումը, ըստ այս չափանիշի, իրականացվում է աղյուսակի համաձայն.
Խախտման բնույթը (պարբերականությունը) |
Միավորը, եթե խախտումը կրկնվել է 3 ուսումնական տարում |
Միավորը, եթե խախտումը կրկնվել է 2 ուսումնական տարում |
Ընդունելության կարգի խախտումները |
10 |
5 |
Կադրերը |
7 |
3 |
Այլ* |
3 |
2 |
«Այլ*»-ի դեպքում դիտարկում ենք ավելի պարբերաբար կրկնվող խախտումը:
VIII. ՍՏՈՒԳԱԹԵՐԹՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
58. Ուսումնական հաստատությունում ստուգումն ավարտելուց հետո լրացված ստուգաթերթի արդյունքներով գնահատվում է երկրորդ բաղադրիչը, որը կազմում է ստուգաթերթի այն հարցերի ռիսկային միավորների հանրագումարը, որոնց պահանջներն ուսումնական հաստատության կողմից խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում և տողում նշվել է «ոչ» պատասխանը:
59. Ստուգաթերթի ենթակետեր պարունակող հարցերը գնահատվում են ըստ ենթակետերի, ստացված միավորը կլորացվում է` կախված «ոչ» պատասխանների տոկոսից:
60. Կրթության բնագավառը կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկավարժական աշխատողների որակավորմանը ներկայացվող պահանջներին վերաբերող հարցերի պատասխաններն արտացոլվում են ստուգաթերթում (համապատասխան սյունակում և տողում նշվում է «այո» կամ «ոչ» պատասխանը)՝ անկախ ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածից` ռիսկերի կառավարման և վիճակագրության նպատակով:
IX. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԸՍՏ ՌԻՍԿԻ
61. Մինչև սույն մեթոդաբանության համաձայն ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումը՝ դրանց դասակարգումը, ըստ ռիսկի, կատարվում է միայն ուսումնական հաստատության անհատական ռիսկի գնահատման հիման վրա, որն ունի առավելագույնը 250 միավոր կշիռ:
62. Մինչև սույն մեթոդաբանության համաձայն ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումը՝ գնահատվող այն ուսումնական հաստատություններում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից չի իրականացվել ստուգում և չի լրացվել ստուգաթերթ, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում և դասակարգվում է միայն անհատական ռիսկի առաջին բաղադրիչի հիման վրա, որն ունի առավելագույնը 100 միավոր կշիռ:
63. Սույն մեթոդաբանության համաձայն ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումից հետո գնահատվող այն ուսումնական հաստատությունում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում և լրացվել է ստուգաթերթ, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում և դասակարգվում է ամբողջությամբ, որն ունի առավելագույնը 300 միավոր կշիռ (ոլորտային ռիսկ` առավելագույնը 50 միավոր, անհատական ռիսկ` առավելագույնը 250 միավոր, այդ թվում` առաջին բաղադրիչը` առավելագույնը 100 միավոր, և երկրորդ բաղադրիչը` առավելագույնը՝ 150 միավոր):
64. Ստուգման ենթակա ուսումնական հաստատությունները դասակարգվում են ըստ գնահատված ռիսկի՝ հետևյալ եղանակով. ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում են ստուգման ենթակա ուսումնական հաստատությունների թվի մինչև 30 տոկոսը՝ ըստ ռիսկայնության աստիճանի աճման, միջին ռիսկայնության խմբում՝ մինչև 50 տոկոսը, բարձր ռիսկայնության խմբում՝ մինչև 20 տոկոսը.
Ցածր |
Միջին |
Բարձր |
մինչև 30 % |
մինչև 50 % |
մինչև 20 % |
65. Տեսչական մարմնի (կառուցվածքային ստորաբաժանումների) ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների 70 տոկոսը կներառվի բարձր ռիսկային խմբից, 25 տոկոսը՝ միջին, իսկ 5 տոկոսը՝ ցածր ռիսկային խմբերից:
X. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ
66. Տեսչական մարմինը ձևավորում է ուսումնական հաստատությունների տվյալների բազա, որի կիրառման նպատակն է՝
1) աջակցել տեսչական մարմնի ծառայողներին՝ որոշումներ կայացնելու գործընթացում, և ապահովել այդ որոշումների հիմնավորվածությունը.
2) ստանալ ուսումնական հաստատությունների դասակարգումը` ըստ ուսումնական հաստատությունների ռիսկի.
3) ստանալ ուսումնական հաստատությունների ռիսկերի առաջացման պատճառները:
67. Տվյալների բազայի նպատակն է որոշել և դասակարգել տեսչական մարմնի կողմից վերահսկվող ուսումնական հաստատությունների ռիսկայնությունը՝ առկա տեղեկատվության և սահմանված չափորոշիչների հիման վրա։
68. Գրանցամատյան ստեղծելուց հետո տվյալների բազան պարբերաբար թարմացվում, լրացվում և ծառայում է տեսչական մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |