Գլխավոր տեղեկություն
Համար
N 1085-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403) 31.08.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1085-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 972-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին» N 972-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 28

Երևան

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1085-Լ որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 972-Լ որոշման

   

Կ Ա Զ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Գիտության կոմիտեի նախագահ

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)»:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան