ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2019 թվականի N 1139-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության, ինչպես նաև տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով 2019 թվականի հուլիսի 7-9-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ համաձայն հավելվածի, Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. օգոստոսի 19-ի N 1139-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Հարությունյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (2019 թ. հուլիսի 7-ը) |
Գ. Թեփելիկյան |
- ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|