ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2019 թվականի N 583-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 44,510,436 դրամ ընդհանուր արժողությամբ «Օժանդակություն Արցախի բնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրով նախատեսված գործարքն անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01511187) 2019 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացների կազմակերպում՝ 24,824,436 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. սեպտեմբերի 3 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. սեպտեմբերի 3-ի N 583-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
1․ |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է խթանել Արցախի Հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական հզորացումը և կայուն տնտեսական զարգացումը՝ կրթական, խորհրդատվական և դրամաշնորհային բաղադրիչների միջոցով: Ծրագրի շնորհիվ տարբեր կրթություն և հմտություն ունեցող արցախցիներ հնարավորություն կունենան ընդլայնելու սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունները: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնելու պետական ծառայողների մասնագիտական հմտությունները: |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112 |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, կրթական |
6․ |
Ծրագրի բյուջեն |
44,510,436 դրամ |
7․ |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության բնակչություն |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի օգոստոսի 12-ից մինչև դեկտեմբերի 31-ը |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ստորև նշված ծառայությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 24,824,436 դրամ՝ առանց ԱԱՀ-ի. - աջակցել Արցախի Հանրապետության ամբողջ տարածքից գործարար գաղափարներ ունեցող անձանց՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ կյանքի կոչելու համար իրենց գաղափարները: Բաց մրցույթի արդյունքում տարբեր մարզերից և Ստեփանակերտից ընտրված 50 մասնակից, ովքեր կներկայացնեն կենսունակ բիզնես գաղափարներ, հնարավորություն կունենան մասնակցելու հատուկ մշակված «Ձեռնարկատիրություն» թեմայով անվճար դասընթացներին: Դասընթացներն անցկացվելու են 2 խմբով՝ յուրաքանչյուրը՝ 50 դասաժամ տևողությամբ: Առավել հաջողված 12 բիզնես գաղափարներ կստանան ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի տեսքով: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 4,213,772 դրամ՝ առանց ԱԱՀ-ի. - կարևորելով զբոսաշրջության աճող դերը Արցախի Հանրապետությունում՝ կազմակերպել հյուրընկալության կառավարման անվճար դասընթացներ, որոնք, ելնելով տեղական պահանջներից, կներառեն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կայուն զբոսաշրջությունը, հյուրանոցային գործում եկամուտների կառավարումը և գործառնությունը, B-ն, տեսարժան վայրերի և հանգստավայրերի մարքեթինգը, տեղեկատվական համակարգերը հյուրընկալության գործում և այլն: Դասընթացները նախատեսված են առնվազն 30 մասնակցի համար՝ 40 դասաժամ տևողությամբ: Խրախուսվելու են նաև մասնակիցների նոր գաղափարները, որոնցից առավել կենսունակներին դասընթացի ավարտից հետո տրամադրվելու է անվճար խորհրդատվություն: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 1,962,050 դրամ՝ առանց ԱԱՀ-ի. - արժևորելով հանրային կառավարման դերը ներտնտեսական և միջոլորտային գործընթացների զարգացման գործում՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատողների համար կազմակերպել կարճաժամկետ «Հանրային հատվածի կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթացներ՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից մատնանշված առաջնահերթությունները: Կազմակերպվելու են նաև միջգերատեսչական կապեր ստեղծելուն ուղղված միջոցառումներ, որոնց ժամանակ փորձ է արվելու ներգրավելու նաև ՀՀ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչներին: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 2,653,402 դրամ՝ առանց ԱԱՀ-ի. - նպաստելու համար անգլերենի որակյալ արտադասարանական դասընթացների հասանելիության տարածմանը Արցախի Հանրապետությունում՝ կազմակերպել առնվազն 5 մակարդակով անգլերենի դասընթացներ՝ 16 տարին լրացած Արցախի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան խորացնել իրենց անգլերենի գիտելիքները Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի ծրագրով: Նախատեսվում է մինչև ծրագրի ավարտն ունենալ 200-240 անհատ մասնակից: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 15,995,212 դրամ՝ առանց ԱԱՀ-ի: Այս գումարը ներառում է 546,000 դրամի չափով որակի վերահսկման ծախսերը: 2. Մասնագետ խորհրդատուների (հարկային, իրավական) վարձավճարը 5,697,000 դրամ է: Խորհրդատվությունը տրամադրվելու է հյուրընկալության կառավարման և «Ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացների ավարտից հետո մինչև ծրագրի ժամկետի ավարտը: 3. Միջոցառումների կազմակերպում՝ 6,789,000 դրամ: Միջոցառումներ նախատեսվում են ծրագրի ամբողջ ընթացքում: 4. Դրամաշնորհների տրամադրում՝ 7,200,000 դրամ: Դրամաշնորհների տրամադրումն սկսելու է «Ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացների ավարտից հետո մինչև ծրագրի ժամկետի ավարտը: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ստորև նշված ծառայությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 24,824,436 դրամ՝ առանց ԱԱՀ-ի, և որոնք մատուցվելու են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում. - «Ձեռնարկատիրություն» թեմայով 2 դասընթացի կազմակերպում և անցկացում. - հյուրընկալության կառավարման դասընթացների կազմակերպում և անցկացում. - հանրային հատվածի կարողությունների զարգացմանը վերաբերող 3 դասընթացի կազմակերպում և անցկացում. - անգլերենի դասընթացների կազմակերպում և անցկացում: |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Կկիրառվի ՀԲԸՄ-ի կողմից մշակված ծրագրի արդյունավետության գնահատման գործիքակազմը: Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչություն՝ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|