Basic information
Number
N 1243-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.09.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.09.25/63(1516) Հոդ.830
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.09.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.09.2019
Effective date
26.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1243-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 967-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 967-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 3-րդ կետում «(Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝ աշխատակազմի ղեկավարը)» բառերը փոխարինել «(Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝ աշխատակազմի ղեկավարները)» բառերով, իսկ «այդ մարմնի» բառերից հետո լրացնել «կամ ենթակա պետական մարմնի» բառերով.

2) 7-րդ կետում «(Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝ աշխատակազմի ղեկավարի)» բառերը փոխարինել «(Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝ աշխատակազմի ղեկավարների)» բառերով.

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Համապատասխան մարմնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդունված գործուղված դիվանագետին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման, գործուղման ժամկետի երկարաձգման և պաշտոնից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտերի և դրանց ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները դրանց ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում: Մինչև օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի գործարկումը՝ սույն կետով նախատեսված ժամկետում տեղեկատվական հարթակում տեղադրվող փաստաթղթերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 20

Երևան