ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2019 թվականի N 1272-Ա
ՄԱԿ-Ի «ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`
1. ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. սեպտեմբերի 9-ի N 1272-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Կ. Սուջայան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ (խմբի ղեկավար) |
Ռ. Ստեփանյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ |
Ա. Պապոյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Ա. Թանաշյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ |
Մ. Առաքելյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ |
Կ. Կույումջյան |
- ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ |
Հ. Սաֆարյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության առաջատար մասնագետ |
Լ. Սողոմոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի և գնահատման բաժնի առաջատար մասնագետ |
Կ. Մադոյան |
- ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ն. Համբարձումյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի 1-ին քարտուղար (խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|