Գլխավոր տեղեկություն
Համար
N 1272-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

9 սեպտեմբերի 2019 թվականի N 1272-Ա

     

ՄԱԿ-Ի «ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`

1. ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 9

Երևան

     

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 9-ի N 1272-Ա

որոշման

  

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

   

Կ. Սուջայան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ (խմբի ղեկավար)

Ռ. Ստեփանյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

Ա. Պապոյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Ա. Թանաշյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ

Մ. Առաքելյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ

Կ. Կույումջյան

- ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ

Հ. Սաֆարյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ

Ա. Կարապետյան

- ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության առաջատար մասնագետ

Լ. Սողոմոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի և գնահատման բաժնի առաջատար մասնագետ

Կ. Մադոյան

- ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ (համաձայնությամբ)

Ն. Համբարձումյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի 1-ին քարտուղար (խմբի քարտուղար)

       

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան