ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2019 թվականի N 473-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`
1. Հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին առնչվող խնդրահարույց հարցերի լուծման, հստակեցման և առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաuտատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի հստակեցման և առաջացած խնդիրների կարգավորման նպատակով առկա խնդիրների լուծման` նորմատիվային բազայի կատարելագործման վերաբերյալ համաձայնեցված առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պապիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Բ. Բադալյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Հ. Վարդանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Վ. Մելիքյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
Լ.Նանուշյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Ա. Քամալյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ս. Պետրոսյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար | |
Վ.Վերմիշյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ | |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 03.09.19 N 604-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.09.2019, N 604-Ա | 04.09.2019, N 473-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|