Basic information
Number
N 1233-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.09.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.09.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.09.2019
Effective date
20.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1233-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել արձանագրության ստորագրումը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. սեպտեմբերի 19

Երևան