Basic information
Number
N 1225-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.09.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.09.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.09.2019
Effective date
19.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

  

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1225-Ա

  

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քառ. մետր մակերեսով՝ պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քառ. մետր օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած՝ 2,17585 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական` N 1411202, տրված` 2006 թվականի մայիսի 31-ին) (այսուհետ` N 1 գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան, 9-րդ փողոցի 4ա հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քառ. մետր մակերեսով՝ պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը և դրա զբաղեցրած՝ 0,1727,4 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական` N 0104893, տրված` 2000 թվականի հունվարի 21-ին) (այսուհետ` N 2 գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված N 1 գույքի և N 2 գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին.

3) սույն որոշման 2-րդ կետում նշված N 2 գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված N 2 գույքը փաստացի հանձնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տիրապետմանը և օգտագործմանը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքն զբաղեցնելու պահից:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation