ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2008 թվականի N 510-Ա
ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան N 20 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 15220 դրամ հաշվեկշռային արժեքով, 147 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը՝ նշված տարածքում Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժինը տեղակայելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 12.09.19 N 1230-Ա)
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի 1-ին հարկից 6459100 դրամ հաշվեկշռային արժեքով, 123.8 քառ. մետր մակերեսով և 2-րդ հարկից 4335700 դրամ հաշվեկշռային արժեքով, 83.1 քառ. մետր մակերեսով տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ նշված տարածքներում Երևան քաղաքի գործակալությունը տեղակայելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.09.2019, N 1230-Ա | 20.09.2019, N 510-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|