Գլխավոր տեղեկություն
Համար
N 1137-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.11/59(1512) Հոդ.788
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1137-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման՝

1) N 3 հավելվածի, N 4 հավելվածի, N 5 հավելվածի NN 1 և 8 աղյուսակների, ինչպես նաև N 11 հավելվածի «1114» «Սփյուռքի հայապահպանության ծրագիր» ծրագրի և ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների բյուջետային գլխադաս կարգադրիչի մասով կատարել փոփոխություն՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով.

2) N 4 հավելվածի, N 11.1 հավելվածի, ինչպես նաև N 12 հավելվածի «1114» «Սփյուռքի հայապահպանության ծրագիր» ծրագրի «11001» «Ուսումնական և հանրամատչելի գրականության մշակման աջակցություն և առաքում սփյուռքի համայնքներ», «11002» «Կրթամշակութային միջոցառումների իրականացում» և «12001» «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրում» միջոցառումներում կատարել բյուջետային ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություններ՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով.

3) N 4 հավելվածի, N 5 հավելվածի N 8 աղյուսակի, N 11.1 հավելվածի, ինչպես նաև N 12 հավելվածի «1114» «Սփյուռքի հայապահպանության ծրագիր» ծրագրի «12003» «Աջակցություն Թբիլիսիում գտնվող հայ գրողների պանթեոնի պահպանմանը» միջոցառումում կատարել բյուջետային ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերով.

4) N 3 հավելվածի, N 4 հավելվածի, N 5 հավելվածի N 1 աղյուսակի, ինչպես նաև N 11 հավելվածի «1194» «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի և ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների բյուջետային գլխադաս կարգադրիչի մասով կատարել փոփոխություն՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերով.

5) N 4 հավելվածի, N 11.1 հավելվածի, ինչպես նաև N 12 հավելվածի «1194» «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «11001» «Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում» միջոցառումում կատարել բյուջետային ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն» բառերով.

6) N 4 հավելվածի, N 11.1 հավելվածի, ինչպես նաև N 12 հավելվածի «1194» «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «12001» «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագիր» միջոցառումում կատարել բյուջետային ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերով:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 5

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1137-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1137-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1137-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1137-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1137-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան