ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2018 թվականի N 362-Ա
ՏԵՂԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ (ՏԷԿՀ) ՍՏԵՂԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հաստատել տեղական էլեկտրոնային կառավարման հարթակի (ՏԷԿՀ) ստեղծման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հուլիսի 7-ի «Մինչև «Անշարժ գույքի հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ուժի մեջ մտնելը` նախագծերում առկա կարգավորումները լիարժեք կիրառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 622-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. ապրիլի 9-ի N 362 -Աորոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Տեղական էլեկտրոնային կառավարման Հարթակի (ՏԷԿՀ) ստեղծման ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN |
Աշխատանքի նկարագրությունը |
Պատասխանատու մարմնի անվանումը |
Աշխատանքի իրականացման |
Իրականացվող աշխատանքի ֆինանսավորման ապահովման աղբյուրը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
Պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ համակցված տեղական էլեկտրոնային կառավարման հարթակի (ՏԷԿՀ), գույքային հարկերի տվյալների միասնական բազայի (ՏՄԲ) և գույքային հարկերի գործող էլեկտրոնային համակարգի (ԳԷՀ) արդիականացման տեխնիկական հիմնական պահանջները նկարագրող փաստաթղթերի մշակում |
1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ) |
2018 թ. հուլիս |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
|
2. |
ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն մրցութային փաստաթղթերը՝ ներառյալ տեխնիկական առաջադրանքները մշակող ընկերությունների ընտրության նպատակով մրցույթների անցկացում |
1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ) |
2018 թ. օգոստոս |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
|
3. |
ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն մրցութային փաստաթղթերի՝ ներառյալ տեխնիկական առաջադրանքների մշակումը և անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական բնութագրերի կազմում |
2-րդ կետում նշված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություն |
2018 թ. հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
4. |
ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն մրցութային փաստաթղթերի՝ ներառյալ տեխնիկական առաջադրանքների և անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական բնութագրերի հաստատում |
1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ) |
2018 թ. հոկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
|
5. |
ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն ծրագրային ապահովման փաթեթներ մշակող ընկերությունների ընտրության նպատակով մրցույթների անցկացում |
1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ) |
2018 թ. դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
6. |
ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով մրցույթների անցկացում |
1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ) |
2018 թ. դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
7. |
ՏԷԿՀ-ի ծրագրային ապահովման փաթեթների մշակում |
4-րդ կետում նշված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ) |
2020 թ. հունիս |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
8. |
ՏՄԲ-ի ծրագրային ապահովման փաթեթների մշակում |
4-րդ կետում նշված մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ) |
2019 թ. հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
9. |
ԳԷՀ-ի արդիականացման ծրագրային ապահովման փաթեթների մշակում |
4-րդ կետում նշված մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ) |
2019 թ. մարտ |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
10. |
ՏՄԲ-ի շահագործման անհրաժեշտ տվյալների մուտքագրում |
1) հաշվառող մարմիններ (համայնքապետարաններ) (համաձայնությամբ) |
2019 թ. նոյեմբեր |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
11. |
ՏՄԲ-ի ներդրում և փորձնական շահագործում |
1) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
2019 թ․ դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
12. |
Հավաքագրման գործառույթներն իրականացնող անձնակազմի ուսուցում |
համակարգը մշակող կազմակերպություն (համաձայնությամբ)՝ |
2019 թ․ դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
13. |
ՏԷԿՀ - ի ինտեգրումն այլ համակարգերի հետ |
1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ) |
2020 թ. օգոստոս |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
14. |
ՏԷԿՀ - ի ներդրում և փորձնական շահագործում |
1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ) |
2020 թ. սեպտեմբեր |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
15. |
ՏԷԿՀ - ի հետ աշխատող անձնակազմի ուսուցում |
համակարգը մշակող կազմակերպություն (համաձայնությամբ)՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմակերպչական օժանդակությամբ |
2020 թ. հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
16. |
(կետն ուժը կորցրել է 16.09.19 N 1304-Ա) | |||
(հավելվածը փոփ. 16.09.19 N 1304-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 29.09.2020, N 1106-Ա | 02.10.2020, N 362-Ա | |
| 16.09.2019, N 1304-Ա | 17.09.2019, N 362-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|