Գլխավոր տեղեկություն
Համար
N 1130-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2019 թվականի N 1130-Ա

 

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի համաձայն`

1. Հաստատել «Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀՕ-48-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 15-ի N 1130-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

   

NN ը/կ

Իրավական ակտերի վերնագրերն ու տեսակը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի նախագծերի ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումները

Իրավական ակտերի նախագծերի ընդունման իրավական հիմքերը

Իրավական ակտերի նախագծերի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

6

1.

«Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2019 թ.
նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն

«Զենքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2019 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն

«Զենքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մաս

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«ՀՀ կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2020 թ.մարտի
 2-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն

«Զենքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մաս

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան