Գլխավոր տեղեկություն
Համար
N 1134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.27/66(1519) Հոդ.785
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1134-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գումարն ավելացնել 30,961.6 հազար դրամի չափով՝ ի հաշիվ «1163 Մասսայական սպորտ» ծրագրի «11002 «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպում և անցկացում» միջոցառման:

2. 2019 թվականի սեպտեմբերի 1-ից 3-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայանալիք՝ արևելաեվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնության կազմակերպման և անցկացման ապահովման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 7,180.0 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. 2019 թվականի հուլիսի 13-ից 20-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած պարափաուերլիֆտինգի աշխարհի առաջնությանը Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ծախսերի փոխհատուցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 544.0 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

4. 2019 թվականի օգոստոսի 17-ից 26-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում կայացած պարականոեի աշխարհի առաջնությանը Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ծախսերի փոխհատուցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 1,678.8 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

5. Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը աջակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 5,389.5 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

6. Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցման՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի անդամավճարի վճարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 367.6 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» հոդվածով):

7. Եվրախորհրդի սպորտի մասին համաձայնագրին անդամակցման՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի անդամավճարի վճարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 302.0 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» հոդվածով):

8. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

9. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը տրամադրել «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը` դրամաշնորհի մասին պայմանագրի հիման վրա:

10. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 3-րդ և 4-րդ կետով նախատեսված գումարը տրամադրել «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը` դրամաշնորհի մասին պայմանագրերի հիման վրա:

11. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 5-րդ կետով նախատեսված գումարը տրամադրել «Բու լեռնահեծանվային պարկ» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպությանը` դրամաշնորհի մասին պայմանագրի հիման վրա:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 5

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1134-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1134-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1134-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1134-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1134-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1134-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան