ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2018 թվականի N 181-Ն
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝
1. Սահմանել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. սեպտեմբերի 10 Երևան |
|
Հավելված 2018 թվականի սեպտեմբերի 10-ի N 181-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում՝
1) արտաքին կապերի վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններ.
2) արարողակարգի վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններ:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝
1) արտաքին կապերի վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններ.
2) արարողակարգի բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոններ:
(հավելվածը խմբ. 18.09.19 N 620-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.09.2019, N 620-Ն | 26.09.2019, N 181-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|