030.0057.03.06.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի առաջարկությունները, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով:
2. (կետը ուժը կորցրել է 25.08.99 ՆՀ-371)
3. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին`
- հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի թիվ 180 որոշմամբ հաստատված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը, դրանում կատարելով անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ` համաձայնեցված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության եկեղեցիական կենտրոնական հանձնաժողովի հետ, ապահովել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների իրականացումը,
- աշխատանքները կազմակերպել իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`
- 1994 թվականի մայիսի 5-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-289 հրամանագիրը,
- 1994 թվականի մայիսի 26-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կազմում լրացումներ կատարելու մասին» ՆՀ-294 հրամանագիրը,
- 1995 թվականի հունվարի 31-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-412 հրամանագիրը,
- 1994 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-79 կարգադրությունը:
5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
Շահեն ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար |
Ռուբեն ՏՈՆՈՅԱՆ | Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար |
Լևոն ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար |
Ալբերտ ԲԱԶԵՅԱՆ | Երևանի քաղաքապետ |
Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ | Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական |
Էդուարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ |
Մովսես ԱԲԵԼՅԱՆ | ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ |
Գագիկ ԳՅՈՒՐՋՅԱՆ | Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ |
Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Երևանի պետական համալսարանի ռեկտոր |
Սեն ԱՐևՇԱՏՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն |
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆ | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր |
Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար |
Գևորգ ՋԱՀՈՒԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն |
Նիկոլայ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն |
Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն |
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ | Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ |
Հրաչ ԲԱՐԹԻԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ |
Պարույր ՄՈՒՐԱԴՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կովկասագիտական հետազոտությունների ղեկավար |
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան |
(կազմը լրաց. 24.06.98 ՆՀ-66,խմբ. 25.08.99 նհ-371)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.01.2002, ՆՀ-1021 | 05.02.2002, ՆՀ-57 | |
07.07.2000, ՆՀ-628 | 07.07.2000, ՆՀ-57 | |
25.08.1999, ՆՀ-371 | 30.08.1999, ՆՀ-57 | |
24.06.1998, ՆՀ-66 | 30.06.1998, ՆՀ-57 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|