030.0032.27.04.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու, այդ նպատակով հուսալի երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 49 հոդվածներով և 55 հոդվածի 6-րդ կետով, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով:
2.(կետն ուժը կորցրել է 08.05.00 ՆՀ-566)
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահին` երկշաբաթյա ժամկետում համաձայնեցնել հանձնաժողովի կազմում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների անհատական կազմը:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնեցմանը ներկայացնել հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը:
6. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(Կազմն ուժը կորցրել է 08.05.00 ՆՀ-566 )
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:
2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
- մարդու իրավունքների և ազատությունների աջակցությունն ու պաշտպանությունը.
- մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների և առաջարկությունների նախապատրաստումը.
- մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների առնչությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը.
- մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների առնչությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացված օրենքների և վավերացմանը ներկայացված կառավարության որոշումների մասին եզրակացություն տալը.
- մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված դիմումների ուսումնասիրումը և առաջարկությունների նախապատրաստումը.
- մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերով սահմանադրական դատարան դիմելու համար իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը.
- մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հանձնաժողով ներկայացված գանգատների քննարկումը.
- մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերով անհրաժեշտ քարոզչության իրականացումը.
-Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ու վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցի պատրաստումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի`
պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ կատարել ուսումնասիրություններ և հետազոտություններ.
- անհրաժեշտության դեպքում իր անդամներից կազմել աշխատանքային խմբեր կամ ենթախմբեր` առանձին հարցերի քննարկումները նախապատրաստելու համար.
- կազմակերպել մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված համաժողովներ, սեմինարներ, հեռուստահաղորդումներ, ինչպես նաև տարբեր բնույթի այլ քննարկումներ, իր կարծիքը զանգվածային լրատվության միջոցներով ներկայացնել հանրությանը.
- խորհրդատվական աշխատանք իրականացնել իշխանության տարբեր մարմինների, գիտակրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների համար:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
6. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:
Հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակում է հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի անդամներից:
(6-րդ կետը խմբ. 08.05.00 ՆՀ-566)
7. Հանձնաժողովի անդամները նրա աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:
8. Հանձնաժողովի նախագահը`
- ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.
- նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.
- հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից նախապատրաստված նյութերը.
- ներկայացնում է Հանձնաժողովը այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:
9. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստ կարող է գումարվել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:
Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամներից մեկը:
Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը Հանձնաժողովի անդամներին են ուղարկվում ոչ ուշ, քան նիստից մեկ շաբաթ առաջ:
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ: Դրանք Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Եթե Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն կցվում է որոշմանը:
(9-րդ կետը փոփ. 08.05.00 ՆՀ-566)
10. Հանձնաժողովը մշակվում է իր գործունեության ամենամյա ծրագրերը և յուրաքանչյուր տարվա հունվար ամսին ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնեցմանը:
11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում և անցկացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:
12. Հանձնաժողովի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:
13. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.02.2004, ՆՀ-24-Ն | 04.03.2004, ՆՀ-32 | |
29.01.2001, ՆՀ-807 | 29.01.2001, ՆՀ-32 | |
08.05.2000, ՆՀ-566 | 20.05.2000, ՆՀ-32 | |
24.07.1999, ՆՀ-357 | 24.07.1999, ՆՀ-32 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|