Basic information
Number
թիվ 10
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (27.07.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Enactment date
27.07.2018
Signing organisation
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Signing date
27.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 հուլիսի 2018 թվականի

թիվ 10

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կոոպերացիոն և ներմուծումը փոխարինող նախագծերի իրագործման համար մոտեցումներ մշակելու նպատակներով`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ ստեղծել (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների տեղակալների մակարդակով աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`