Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.01/23(659) Հոդ.217
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.09.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 127-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՏԱՐԻ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2019 թվականի հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ դնել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ



Ա. Ջավադյան

 

2019 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2019 թվականի սեպտեմբերի 17-ի

թիվ 127-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՏԱՐԻ» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և Խոսրովի անտառ պետական արգելոցի պատկերը: Ներքևում անվանական արժեքն է՝ «ԴՐԱՄ 1000 DRAM» և թողարկման տարեթիվը՝ 2019: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին կովկասյան ընձառյուծի և Խոսրովի անտառ պետական արգելոցի պատկերներն են: Մակագրություններն են՝ «PANTHERA PARDUS CISCAUCASICA», «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՏԱՐԻ», «THE YEAR OF CAUCASIAN LEOPARD» և «2019»:

 

Տեխնիկական չափանիշները

 

 Անվանական արժեքը 1000 դրամ
 Մետաղը/հարգը  արծաթ 9250
 Տրամագիծը 40,0 մմ
 Քաշը 33,6 գ
 Որակը պրուֆ
 Դրամաշուրթը ատամնավոր
 Քանակը 700 հատ

 

Էսքիզների հեղինակն է՝ Արամ Ուռուտյանը:

Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_20695