ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2009 թվականի N 1064-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել`
1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Վերմիշյան |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ղուլարյան |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Բ. Բադալյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Գ. Պետրոսյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Տ. Գալստյան |
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Վ. Աթայան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ |
Ա. Դռնոյան |
- Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար |
Ն. Բակունց |
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ |
Ա. Դավթյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Ա. Եգանյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ |
Բ. Քոչարյան |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական |
Վ. Արզումանյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի սեյսմիկ անվտանգության դեպարտամենտի սեյսմիկ մոնիթորինգի և երկրորդային վտանգների գնահատման բաժնի պետ |
Կ. Կոստանյան |
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Համապատասխան ՀՀ մարզպետ | |
Երևանում` Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) | |
Համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ), ըստ անհրաժեշտության՝ համայնքին վերաբերող հարցի քննարկման ժամանակ | |
Գ. Գալստյան |
«Հայաստանի շինարարների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Մինասյան |
«Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Տ. Մանուկյան |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը լրաց. 18.05.10 N 353-Ա, փոփ., լրաց. 03.11.10 N 929-Ա, 23.11.12 N 1254-Ա, փոփ. 28.06.12 N 573-Ա, 21.10.13 N 957-Ա, խմբ. 20.08.14 N 784-Ա, 12.04.16 N 276-Ա, 02.03.17 N 199-Ա, 29.11.18 N 1603-Ա, փոփ. 23.05.19 N 587-Ա, 29.08.19 N 1216-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ)
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման, արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման և եզրակացությունների կազմման նպատակով:
(1-ին կետը լրաց. 23.12.11 N 1254-Ա)
1.1. Սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերն ու դրանց նախագծման առաջադրանքները, ինչպես նաև հաստատված փաստաթղթերի փոփոխությունները կարող են հաստատվել համայնքի ավագանու կողմից` միմիայն հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:
(1.1-ին կետը լրաց. 23.12.11 N 1254-Ա, 29.11.18 N 1603-Ա)
2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահն է:
(2-րդ կետը խմբ. 02.03.17 N 199-Ա, 29.11.18 N 1603-Ա)
3. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական կառավարման համակարգի մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք:
(3-րդ կետը լրաց. 29.11.18 N 1603-Ա)
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների քննարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով:
(4-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա, լրաց., փոփ. 29.11.18 N 1603-Ա)
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների 2/3-ից ավելին:
(5-րդ կետը փոփ. 23.12.11 N 1254-Ա)
6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը:
(6-րդ կետը փոփ. 02.03.17 N 199-Ա, լրաց. 29.11.18 N 1603-Ա)
7. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:
8. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը:
9. Հանձնաժողովի նիստերի օրակարգը հանձնաժողովի անդամներին է փոխանցվում նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
(9-րդ կետը փոփ. 29.11.18 N 1603-Ա)
10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:
(10-րդ կետը փոփ. 02.03.17 N 199-Ա, խմբ. 29.11.18 N 1603-Ա)
11. Հանձնաժողովի նպատակը`
1) տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների վերաբերյալ եզրակացությունների կազմումը.
2) համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրական խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը՝ տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառելու համար.
3) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու իրագործմանը հասարակայնության մասնակցությանը նպաստելն է:
(11-րդ կետը լրաց. 29.11.18 N 1603-Ա)
12. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համակողմանի քննարկումը և դրանց վերաբերյալ ընդհանուր կարծիքի ձևավորումը.
2) տարածական պլանավորման փաստաթղթերում և դրանց նախագծման առաջադրանքներում ոլորտային խնդիրների ներառման ապահովումը, ինչպես նաև տարբեր ոլորտներին վերաբերող դրույթների փոխհամաձայնեցումը.
3) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործառույթների թափանցիկության ապահովմանը նպաստելը.
4) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն առնչվող այլ խնդիրներ:
(12-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա, 02.03.17 N 199-Ա, լրաց. 29.11.18 N 1603-Ա)
13. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների առկա և հեռանկարային ծրագրերի ներառման ապահովումը տարածական պլանավորման փաստաթղթերում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով:
(13-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա, լրաց. 29.11.18 N 1603-Ա)
14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության և օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է հանձնաժողովի անդամի կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:
(14-րդ կետը լրաց. 03.11.10 N 929-Ա, խմբ. 23.12.11 N 1254-Ա, 29.11.18 N 1603-Ա)
15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:
(15-րդ կետը փոփ. 02.03.17 N 199-Ա, խմբ. 29.11.18 N 1603-Ա)
16. Նիստի արձանագրության մեջ նշվում են նաև`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված աշխատակարգային որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
(16-րդ կետը լրաց. 29.11.18 N 1603-Ա)
17. Հանձնաժողովի քարտուղարը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի արձանագրությունը, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
(17-րդ կետը լրաց. 29.11.18 N 1603-Ա)
18. Հանձնաժողովի նախագահը`
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
4) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված աշխատակարգային որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս համապատասխան ցուցումներ.
4.1) հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորելու դեպքում հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի (այսուհետ` նախարարական կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացության կազմման համար.
4.2) հանձնաժողովի կազմած եզրակացությունը տրամադրում է համապատասխան համայնքի ղեկավարին (համակցված փաստաթղթի դեպքում՝ համապատասխան մարզպետին)՝ նախագիծը կամ նախագծի փոփոխությունը ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով հաստատման ներկայացնելու նպատակով.
4.3) մերժման իրավական հիմքերով համապատասխան համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը, դրանց առաջադրանքների նախագծերը կամ հաստատված փաստաթղթերում փոփոխությունների առաջարկությունները.
5) իր իրավասության սահմաններում իրականացնում է հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ լիազորություններ:
(18-րդ կետը լրաց. 23.12.11 N 1254-Ա, լրաց., խմբ. 29.11.18 N 1603-Ա)
19. Հանձնաժողովի անդամը`
1) հանձնաժողովի նիստերի ընթացքում կամ էլեկտրոնային հարցման եղանակով քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր և (կամ) գրավոր կարծիք.
2) կարող է ներկայացնել հանձնաժողովի գործառույթներին առնչվող հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար.
3. մասնակցում է աշխատակարգային որոշումների ընդունման և եզրակացությունների կազմման համար անցկացվող քվեարկությանը, հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ համաձայն չլինելու դեպքում գրավոր ներկայացնում է հարցի վերաբերյալ իր կարծիքը:
(19-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա, լրաց., խմբ. 29.11.18 N 1603-Ա)
20. Հանձնաժողովի նիստերում ընդունված աշխատակարգային որոշումները կամ կազմված եզրակացությունները տեղադրվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ինտերնետային կայքում:
(20-րդ կետը փոփ. 02.03.17 N 199-Ա, խմբ. 29.11.18 N 1603-Ա)
(հավելվածը լրաց. 03.11.10 N 929-Ա, լրաց., խմբ., փոփ. 23.12.11 N 1254-Ա, խմբ., փոփ. 02.03.17 N 199-Ա, լրաց., խմբ., փոփ. 29.11.18 N 1603-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |