Basic information
Number
թիվ 9
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (27.07.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Enactment date
27.07.2018
Signing organisation
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Signing date
27.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 հուլիսի 2018 թվականի

թիվ 9

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ԵՎ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածությունները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացնելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացնել՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների հետևյալ թեկնածությունները՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Գրիգորյան Մհեր Հերբերտի՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,

Ռուսաստանի Դաշնությունից՝ Սիլուանով Անտոն Գերմանի՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ,

բ) Բելառուսի Հանրապետությունից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների հետևյալ թեկնածությունները՝

Նազարենկո Վիկտոր Վլադիմիրի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տեխնիկական կարգավորման հարցերով անդամ (նախարար),

Սուբբոտին Ալեքսանդր Միխայիլի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար)։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation