Գլխավոր տեղեկություն
Համար
N 1082-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.27/65(1518) Հոդ.761
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1082-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «04. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդի համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու ամրակայման և վերականգնման և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակի համայնքի Մայրավանքի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման և ամրակայման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-18/11» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի հաղթող մասնակից «Արթմաշին» ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման նպատակով «Սեյսմշին» ՍՊԸ-ի հետ 03.05.2018 թ. կնքված N «ՀՀՄՆ-ԳՀԾՁԲ-18/28-2» և «Սասունասար» ՍՊԸ-ի հետ 03.05.2018 թ. կնքված N «ՀՀՄՆ-ԳՀԾՁԲ-18/28 3» պայմանագրերի ժամկետը երկարաձգել մինչև այդ աշխատանքների ավարտը.

3) սույն որոշման NN 3 և 4 հավելվածներում նշված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդի համայնքի Դվին հնավայրի ճեմուղիների, գլխավոր հատակագծի, մուտքային հատվածների կազմակերպման և հուշարձանապատկան բեկորների ցուցադրության աշխատանքների և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ Հովհաննես եկեղեցու նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «Կոտայքնախագիծ» ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր.

4) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդի համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայման, նորոգման, վերականգնման, օգտագործման և տարածքի մասնակի բարեկարգման գիտանախագծային ու նախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով «Սարգիս և Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի մայիսի 31-ին կնքված աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-18/33 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել փոփոխություն` դրանով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ.

5) «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-17/54-1» առ 18.12.2017 թ. պայմանագրով իրականացվող «ՀՀ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի ենթակառուցվածքների զարգացման և տարածքի բարեկարգման աշխատանքներ»-ի համադրման սահմանված 15 տոկոս չափը թույլատրել մինչև 20 տոկոս և նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, իսկ պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կապալառուի նկատմամբ կիրառել նաև պայմանագրով սահմանված պատասխանատվության միջոցներ.

6) «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «1075. Մշակութային ժառանգության» ծրագրի «21001» Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» միջոցառման գծով նախատեսված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման գործընթացներն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետով սահմանված վաթսուն աշխատանքային օրվա սահմանափակումը.

7) սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված գնման պայմանագրերը ֆինանսավորել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «1075. Մշակութային ժառանգության» ծրագրի «21001» Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1082-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1082-Ն որոշման


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1082-Ն որոշման


 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1082-Ն որոշման


 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1082-Ն որոշման


 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1082-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան