Գլխավոր տեղեկություն
Համար
N 1206-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2019 թվականի N 1206-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 694-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հուլիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով համակարգող խորհուրդ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 694-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 28

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 28-ի N 1206-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հուլիսի 4-ի N 694-Ա

որոշման

  

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

  

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

     

Ռ. Բադասյան

- ՀՀ արդարադատության նախարար (համակարգող խորհրդի նախագահ)

Ռ. Գրիգորյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (համակարգող խորհրդի նախագահի տեղակալ)

Հ. Սարգսյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Դ. Մելքոնյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Ժ. Անդրեասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Ավանեսյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Բալյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ա. Ապիտոնյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ի. Ղափլանյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Գ. Բալայան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Հովնանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հ. Քոչարյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Սեդրակյան

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Ս. Անջարգոլյան

- ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Ա. Այվազյան

- ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Ք. Գրիգորյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (համակարգող խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող)»:

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան