Գլխավոր տեղեկություն
Համար
N 1216-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1216-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Բ. Բադալյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Բ. Բադալյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերով.

2) «Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Վ. Աթայան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ» բառերով.

3) «Ռ. Ոսկանյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրեն» բառերը փոխարինել «Ա. Դռնոյան-Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար» բառերով.

4) «Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ» բառերով.

5) «Լ. Մանուկյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ» բառերը փոխարինել «Բ. Քոչարյան ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական» բառերով.

6) «Ա. Եգանյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 955-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. 2-րդ պարբերությունում «բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով,

գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ, 7-րդ և 8-րդ պարբերությունները,

դ. 9-րդ պարբերությունում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

ե. 10-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը փոխարինել «Քաղաքաշինության կոմիտե» բառերով,

զ. 11-րդ պարբերությունում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,

է. 15-րդ պարբերությունում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով,

ը. 16-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով,

թ. 17-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով,

ժ. 18-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն» բառերը փոխարինել «Վիճակագրական կոմիտե» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի՝

ա. 3-րդ և 25-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. 14-րդ, 15-րդ և 24-րդ կետերում «բնապահպանության նախարարության աշխատակազմը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարությունը» բառերով,

գ. 19-րդ կետում «բնապահպանության նախարարության աշխատակազմում» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարությունում» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունն ու կազմը հաստատելու մասին» N 58-Ա որոշման N 2 հավելվածի՝

1) 3-րդ պարբերությունում «կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 9-րդ պարբերությունները.

3) 5-րդ պարբերությունում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

4) 7-րդ պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 167-Ա որոշման N 1 հավելվածի՝

1) 3-րդ պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) 5-րդ պարբերությունում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով.

3) 7-րդ պարբերությունում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել 8-րդ, 9-րդ և 13-րդ պարբերությունները.

5) 11-րդ պարբերությունում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով.

6) 12-րդ պարբերությունում «ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը փոխարինել «Քաղաքաշինության կոմիտեի նախագահ» բառերով.

7) 15-րդ պարբերությունում «գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի օգոստոսի 4-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. 2-րդ պարբերությունում «բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով,

գ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 8-րդ պարբերությունները,

դ. 4-րդ պարբերությունում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

ե. 6-րդ պարբերությունում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով.

3) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետում, 14-րդ կետում և 18-րդ կետի

5-րդ ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» N 101-Ա որոշման 2-րդ կետի՝

1) 4-րդ ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերը.

3) 7-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

4) 11-րդ ենթակետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով.

5) 12-րդ ենթակետում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան