Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 112-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.25/64(1517) Հոդ.202
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.08.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 օգոստոսի 2019 թվականի

թիվ 112-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Վարկային բյուրոյի կողմից ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,

հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի ««Վարկային բյուրոների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պայմանները և ժամկետները» կանոնակարգ 9/03-ը հաստատելու մասին» թիվ 295-Ն որոշմամբ հաստատված «Վարկային բյուրոների կողմից հրապարակվող և Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պայմանները և ժամկետները» կանոնակարգ 9/03-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կանոնակարգ 9/03-ի 5-րդ կետից հանել «՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետով սահմանված պահանջներին համապատասխան» բառերը,

2) Կանոնակարգ 9/03-ը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.

«7.1 Վարկային բյուրոյի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող ձև թիվ 1-ից 4 հաշվետվությունները լրացվում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2019 թ. համար ներկայացվող հաշվետվությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ



Ա. Ջավադյան

 

2019 թ. օգոստոսի 22

Երևան