Գլխավոր տեղեկություն
Համար
N 1020-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.21/55(1508) Հոդ.718
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 1020-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 966,480.8 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման N 8 հավելվածում նշված գնման առարկաների ձեռքբերումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվում շինարարական աշխատանքների կատարման համար «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերությանը, իսկ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների համար «Շին ինդուստրիա ԳՏԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գնման գործընթացների նկատմամբ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 43-րդ կետի 3-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «զ», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 14

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1020-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1020-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1020-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1020-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1020-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1020-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1020-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1020-Ն որոշման