Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.07.2019-28.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2019 թվականի N 158-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԾՐԱԳՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2 (այսուհետ՝ ծրագիր) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ձեռք բերված, սակայն ծրագրի նպատակների համար չպահանջվող անշարժ գույքի արդյունավետ կառավարումն ու օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել սույն որոշման հավելվածում ընդգրկված անշարժ գույքի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հողամասերի հատվածները և դրանց վրա առկա շենք, շինությունները:

(1-ին կետը խմբ. 11.07.19 N 887-Ա) 

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կարիքների և հանրության այլ գերակա շահերի օգտագործման համար աննպատակահարմար են.

2) սույն որոշման հավելվածում նշված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների առանձնացման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշմամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավանախորդ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 603-Ն որոշմամբ ավելացված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ-2) շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի «Չնախատեսված ծախսեր» տողով:

3) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միավորների հանձնում-ընդունումն ավարտելուց հետո` մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ ձեռքբերման պահանջ ներկայացնելու ժամկետի ավարտը, անշարժ գույքի օգտագործման դիմումի առկայության դեպքում անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրամադրվել օգտագործման՝ պայմանով, որ նախկին սեփականատիրոջ կողմից գույքի ձեռքբերման պահանջի դեպքում օգտագործողի հետ կնքված պայմանագիրը կդադարեցվի:

(2-րդ կետը լրաց. 11.07.19 N 887-Ա)  

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված ծառայությունների գնման պայմանագիրն ստորագրելու օրվանից տասնամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված հողամասերից ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների բաժանումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքային իրավունքների պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նախկին սեփականատերերին ծանուցել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների ձեռքբերման պահանջ ներկայացնելու իրենց իրավունքի մասին՝ սահմանելով պահանջը ներկայացնելու ողջամիտ ժամկետ, բայց ոչ ավելի, քան ծանուցումն ուղարկելուց հետո մեկ տարվա ժամկետից:

(3-րդ կետը փոփ. 11.07.19 N 887-Ա)  

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը չի սահմանափակում անշարժ գույքի նախկին սեփականատերերին «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների ձեռքբերման պահանջ ներկայացնելու՝ մինչև տվյալ գույքն այլ անձանց օտարելու կամ օգտագործման իրավունքով տրամադրելու համար աճուրդ կամ մրցույթ հայտարարելը: Ընդ որում, սույն կետում նշված պահանջը կարող է ներկայացվել նաև աճուրդի կամ մրցույթի արդյունքում տվյալ գույքը չօտարվելու կամ օգտագործման իրավունքով չտրամադրելու դեպքում՝ մինչև նոր աճուրդ կամ մրցույթ հայտարարելը:

(4-րդ կետը լրաց. 11.07.19 N 887-Ա)   

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետի ավարտի օրվանից չորսամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միավորների հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներում արտացոլված տվյալները և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված արժեքները:

(5-րդ կետը խմբ. 11.07.19 N 887-Ա) 

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջների առկայության դեպքում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել գույքի գնահատումը և օտարումը, իսկ մնացած անշարժ գույքի միավորները տնօրինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը լրաց. 11.07.19 N 887-Ա)

7. Առաջարկել համայնքի ղեկավարներին, համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարումը՝ ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, իսկ մնացած անշարժ գույքի միավորները տնօրինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ., լրաց. 11.07.19 N 887-Ա)

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 7

Երևան

      

      

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 28-ի N 158-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2 ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐՎԱԾ՝ ԾՐԱԳՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

  

NN
ը/կ

ՀՀ մարզը

ՀՀ համայնքը

Կադաստրային ծածկագիրը

Նախկին սեփականատերերը

Հողամասի մակերեսը (մոտավոր)
(հա)

Ծրագրի կարիքների համար չպահանջվող հատվածը (մոտավոր)
(հա)

Ծրագրի կարիքների համար չօգտագործվող հողամասի վրա առկա շինությունները
(մոտավոր)
(քառ. մ)

1

2

3

4

5

6

7

8

1.

Արագածոտն

Ագարակ

0209-0007

Ազբեկյան Նորայր,
Ազբեկյան Լուսինե

0.42

0.26

 

2.

Արագածոտն

Ագարակ

0217-0004

Հակոբյան Հռիփսիմե

0.23

0.199

 

3.

Արագածոտն

Ագարակ

0033-0024

Ագարակի գյուղացիական համայնք

0.06

0.06

 

4.

Արագածոտն

Ագարակ

0033-0025

Գրիգոր Շիրազի Խաչատրյան

0.02

0.02

 

5.

Արագածոտն

Ագարակ

0033-0023

Կարապետ Խաչատրյան

0.2

0.2

 

6.

Արագածոտն

Ագարակ

0201-0011

Մուրադյան Թովմաս Սիմոնի

0.1

0.1

 

7.

Արագածոտն

Ագարակ

0201-0012

Մուրադյան Արամայիս

0.16

0.16

 

8.

Արագածոտն

Ագարակ

0223-0087

Ագարակի գյուղացիական համայնք

0.09

0.09

 

9.

Արագածոտն

Ագարակ

0202-0032

Ագարակի գյուղացիական համայնք

0.16

0.16

 

10.

Արագածոտն

Ագարակ

0209-0004

Հակոբյան Մանուկ

0.23

0.23

 

11.

Արագածոտն

Ագարակ

0209-0214

Բադալյան Սամվել Հովհաննեսի

0.15

0.15

 

12.

Արագածոտն

Ագարակ

0209-0008

Հարությունյան Արմեն,
Հարությունյան Հռիփսիմե,
Հարությունյան Լուսինե

0.43

0.43

 

13.

Արագածոտն

Ագարակ

0209-0037

Տոնոյան Հովհաննես

0.1

0.1

 

14.

Արագածոտն

Ագարակ

0209-0202

Ագարակի գյուղացիական համայնք

0.03

0.03

 

15.

Արագածոտն

Ագարակ

0211-0070

Ագարակի գյուղացիական համայնք

0.12

0.12

 

16.

Արագածոտն

Ագարակ

0211-0086

Ագարակի գյուղացիական համայնք

0.25

0.207

 

17.

Արագածոտն

Ագարակ

0211-0062

Հովսեփյան Սեդա

0.05

0.05

 

18.

Արագածոտն

Ագարակ

0211-0065

Հովսեփյան Արագած

0.11

0.11

 

19.

Արագածոտն

Ագարակ

0211-0059

Հովսեփյան Արմինե

0.12

0.12

 

20.

Արագածոտն

Ագարակ

0211-0061

Ղազախեցյան Ժորա

0.03

0.03

 

21.

Արագածոտն

Ագարակ

0211-0069

Մուրադյան Սահակ Մանուկի,
Մուրադյան Հովսեփ Սահակի,
Մուրադյան Արմիկ Սահակի

0.14

0.14

 

22.

Արագածոտն

Ագարակ

0211-0076

Հովսեփյան Արմինե

0.14

0.14

 

23.

Արագածոտն

Ագարակ

0212-0065

Ազիկյան Տիգրան,
Ազիկյան Կարինե,
Ազիկյան Վարդան,
Ազիկյան Ավետիս

0.14

0.14

 

24.

Արագածոտն

Ագարակ

0212-0059

Ագարակի գյուղացիական համայնք

0.03

0.03

 

25.

Արագածոտն

Ագարակ

0212-0015

Մուրադյան Մուրադ,
Վերդյան Գայանե,
Մուրադյան Հարություն,
Մուրադյան Նաիրա

0.48

0.48

 

26.

Արագածոտն

Ագարակ

0212-0020

Ասլանյան Գագիկ,
Ասլանյան Արմինե,
Ասլանյան Արման,
Մխիթարյան Աիդա

0.55

0.55

 

27.

Արագածոտն

Ագարակ

0212-0033

Մարտին Բալոյան

1823.8

1823.8

 

28.

Արագածոտն

Ագարակ

0212-0034

Բալոյան Գևորգ

0.22

0.22

 

29.

Արագածոտն

Ագարակ

0212-0035

Բալոյան Օնիկ Պետրոսի

0.07

0.07

 

30.

Արագածոտն

Ագարակ

0212-0052

Մանուկյան Մարգո

0.12

0.12

 

31.

Արագածոտն

Ագարակ

0212-0061

Մանուկյան Սամսոն,
Մանուկյան Աննման,
Մանուկյան Գարիկ,
Մանուկյան Գագիկ

0.18

0.18

 

32.

Արագածոտն

Ագարակ

0212-0055

Մանուկյան Նորիկ

0.17

0.17

 

33.

Արագածոտն

Ագարակ

0212-0051

Մանուկյան Պետրոս

0.09

0.09

 

34.

Արագածոտն

Ագարակ

0212-0058

Թելֆեյան Կեվորկ Տիգրանի

0.23

0.23

 

35.

Արագածոտն

Ագարակ

0216-0002

Թամազյան Աննա

0.86

0.86

 

36.

Արագածոտն

Ագարակ

0217-0007

Ագարակի գյուղացիական համայնք

0.06

0.06

 

37.

Արագածոտն

Ագարակ

0217-0002

Մանուկյան Հովհաննես Դերենիկի

0.18

0.18

 

38.

Արագածոտն

Ագարակ

0218-0020

Ագարակի գյուղացիական համայնք

0.04

0.04

 

39.

Արագածոտն

Ագարակ

0218-0007

Մարտիրոսյան Կարինե Գ.

0.21

0.21

 

40.

Արագածոտն

Ագարակ

0218-0015

Հարությունյան Թամարա Ա.,
Գրիգորյան Մարիամ,
Գրիգորյան Գայանե

0.18

0.18

 

41.

Արագածոտն

Ագարակ

0218-0017

Հարությունյան Հարություն Ազատի

0.08

0.08

 

42.

Արագածոտն

Ագարակ

0219-0001

Ստեփանյան Օնիկ,
Ստեփանյան Ռուզաննա,
Ստեփանյան Հովիկ,
Ստեփանյան Թեհմինե

0.48

0.48

 

43.

Արագածոտն

Ագարակ

0219-0002

Մուրադյան Վազգեն,
Առաքելյան Մարինե

0.41

0.41

 

44.

Արագածոտն

Ագարակ

0202-0033

Ագարակի գյուղացիական համայնք

0.21

0.21

 

45.

Արագածոտն

Ագարակ

0223-0090

Հարությունյան Մանուկ Սերոբի, Հարությունյան Հռիփսիկ Արմենակի

0.14

0.14

 

46.

Արագածոտն

Ագարակ

0223-0086

Հարությունյան Արմեն,
Հարությունյան Գայանե,
Հարությունյան Հռիփսիմե,
Հարությունյան Լուսինե

0.07

0.07

 

47.

Արագածոտն

Ագարակ

0609-0002

Ագարակի գյուղացիական համայնք

0.02

0.02

 

48.

Արագածոտն

Ագարակ

0211-0073

Ագարակի գյուղացիական համայնք

0.09

0.09

 

49.

Արագածոտն

Ագարակ

0629-0003

Ագարակի գյուղացիական համայնք

0.1

0.1

 

50.

Արագածոտն

Ագարակ

0641-0002

Ագարակի գյուղացիական համայնք

0.02

0.02

 

51.

Արագածոտն

Աղձք

0106-0222

Աղձքի գյուղացիական համայնք

0.65

0.648

 

52.

Արագածոտն

Աղձք

0115-0084

Աղձքի գյուղացիական համայնք

0.45

0.45

 

53.

Արագածոտն

Աղձք

0118-0059

Աղձքի գյուղացիական համայնք

0.14

0.14

 

54.

Արագածոտն

Աղձք

0118-0060

Աղձքի գյուղացիական համայնք

0.47

0.47

 

55.

Արագածոտն

Աղձք

0119-0008

Աղձքի գյուղացիական համայնք

0.22

0.22

 

56.

Արագածոտն

Աղձք

0119-0015

Աղձքի գյուղացիական համայնք

0.7

0.7

 

57.

Արագածոտն

Աղձք

0119-0014

Կարապետյան Արմեն

0.14

0.14

 

58.

Արագածոտն

Աղձք

0119-0017

Ավդալյան Արսեն

0.15

0.15

 

59.

Արագածոտն

Աղձք

0120-0008

Աղձքի գյուղացիական համայնք

0.3

0.3

 

60.

Արագածոտն

Աղձք

0124-0025

Աղձքի գյուղացիական համայնք

0.28

0.28

 

61.

Արագածոտն

Աղձք

0126-0020

Աղձքի գյուղացիական համայնք

1.24

1.24

 

62.

Արագածոտն

Աղձք

0128-0030

Աղձքի գյուղացիական համայնք

1.07

1.07

 

63.

Արագածոտն

Աղձք

0128-0032

Գրիգորյան Ռուբիկ Մարգարի

0.02

0.02

 

64.

Արագածոտն

Աղձք

0129-0030

Աղձքի գյուղացիական համայնք

2.76

2.71

 

65.

Արագածոտն

Աղձք

0129-0032

Պետրոսյան Մանուկ

0.06

0.06

 

66.

Արագածոտն

Աղձք

0129-0010

Ավդալյան Թամարիկ,
Ավդալյան Գառնիկ,
Սուքիասյան Աիդա

0.22

0.22

 

67.

Արագածոտն

Աղձք

0130-0014

Թովմասյան Էդվարդ,
Արգինե Թովմասյան,
Ռուզաննա Մելքոնյան,
Արամ Թովմասյան,
Արմեն Թովմասյան

1.19

1.19

ինքնակամ շինություն – 24,10

68.

Արագածոտն

Աղձք

0130-0038

Սիրունյան Գագիկ,
Խամոյան Մելանյա,
Սիրունյան Ռուզաննա,
Սիրունյան Վաղարշակ

0.03

0.03

 

69.

Արագածոտն

Աղձք

0130-0017

Ավետիսյան Թաթուլ

0.59

0.59

 

70.

Արագածոտն

Աղձք

0130-0041

Հակոբյան Քնարիկ

0.02

0.02

 

71.

Արագածոտն

Աղձք

0130-0026

Անահիտ Հակոբջանյան

1.74

1.74

ճաշարան-249,6
հյուրասրահ-176,3
զուգարան- 6,8
կիս. շինություն -180,8
պահակատուն-24,1
շինություն (1)-6,5
շինություն (2)-95,5
լողավազան- 148,2
կիս. շինություն 2- 93,6
պարիսպ (1)-1,8
պարիսպ (2)-59,3
ծածկ-60,9

72.

Արագածոտն

Աղձք

0545-0002

Աղձքի գյուղացիական համայնք

0.01

0.01

 

73.

Արագածոտն

Աղձք

0579-0003

Աղձքի գյուղացիական համայնք

0.02

0.02

 

74.

Արագածոտն

Աղձք

0580-0002

Աղձքի գյուղացիական համայնք

0.01

0.01

 

75.

Արագածոտն

Աղձք

0583-0002

Աղձքի գյուղացիական համայնք

0.02

0.02

 

76.

Արագածոտն

Աղձք

0608-0002

Աղձքի գյուղացիական համայնք

0.06

0.06

 

77.

Արագածոտն

Արուճ

0105-0011

Կարապետյան Լևոն Վասիլի

0.74

0.68

 

78.

Արագածոտն

Դավթաշեն

0121-0036

Հարությունյան Լեյլի Գալուստի

0.24

0.2102

 

79.

Արագածոտն

Դավթաշեն

0121-0074

Զաքարյան Սուրիկ Թորգոմի,
Խաչատրյան Էմմա Խաչիկի,
Զաքարյան Աշոտ Սուրիկի,
Զաքարյան Վարդգես Սուրիկի

0.56

0.2289

 

80.

Արագածոտն

Դավթաշեն

0121-0075

Զաքարյան Գարեգին Թորգոմի,
Գևորգյան Սուսաննա Գարսևանի,
Զաքարյան Հակոբ Գարեգինի,
Զաքարյան Թամարա Գարեգինի,
Զաքարյան Հայկ Գարեգինի

0.18

0.154

 

81.

Արագածոտն

Դավթաշեն

0117-0016

Դավթաշենի գյուղացիական համայնք

3.25

2.49

 

82.

Արագածոտն

Եղնիկ

0108-0032

Մանասյան Դերենիկ

0.71

0.4189

 

83.

Արագածոտն

Եղնիկ

0108-0033

Գալստյան Հայաստան

0.64

0.303

 

84.

Արագածոտն

Եղնիկ

0108-0048

Զաքարյան Սարգիս Անդրանիկի

0.73

0.5289

 

85.

Արագածոտն

Եղնիկ

0108-0005

Բարոյան Աստղիկ Լևոնի (մահացած),
Մարտիրոսյան Վարուժան Մերուժանի (մահացած)

0.66

0.4438

 

86.

Արագածոտն

Կաթնաղբյուր

0108-0061

Կարեյան Ուստիան Հովեյի

0.21

0.1367

 

87.

Արագածոտն

Կաթնաղբյուր

0109-0092

Ղազարյան Սեդրակ Հովհաննեսի

0.28

0.1583

 

88.

Արագածոտն

Կաթնաղբյուր

0109-0093

Ասատրյան Հայկ Զենիկի

0.24

0.09

 

89.

Արագածոտն

Կաթնաղբյուր

0109-0120

Սարգսյան Երվանդ Գրիգորի,
Սարգսյան Սվետա Զոհրաբի,
Սարգսյան Անահիտ Գրիգորի

0.5

0.375

 

90.

Արագածոտն

Կաթնաղբյուր

0109-0124

Եղիազարյան Տիգրան Հովհաննեսի

0.19

0.1839

 

91.

Արագածոտն

Կաթնաղբյուր

0109-0115

Խաչատրյան Հաբեթ Ազատի,
Համբարձումյան Վարդ Սուրենի

0.26

0.1865

 

92.

Արագածոտն

Կաթնաղբյուր

0109-0122

Սարգսյան Թամարա Սարգսի,
Սարգսյան Հասմիկ Սարգիսի

0.24

0.1629

 

93.

Արագածոտն

Կոշ

0112-0003

Բաղդասարյան Ժիրայր,
Բաղդասարյան Նվարդ,
Բաղդասարյան Իրինա,
Բաղդասարյան Իդա,
Բաղդասարյան Վարդան

0.25

0.056

 

94.

Արագածոտն

Կոշ

0114-0002

Խաչատրյան Ռուբիկ Գ.,
Խաչատրյան Գոհար,
Խաչատրյան Իրինա,
Խաչատրյան Հերմինե,
Խաչատրյան Իդա,
Խաչատրյան Վահե

0.28

0.1787

 

95.

Արագածոտն

Կոշ

0132-0019

Պետրոսյան Ռոբերտ

0.66

0.355

 

96.

Արագածոտն

Ն. Բազմաբերդ

0220-0023

Գրիգորյան Հովհան Վելիխանի

1

0.29

 

97.

Արագածոտն

Ն. Բազմաբերդ

0236-0001

Գրիգորյան Միասնիկ Միհրանի,
Հարոյան Լուսվարդ Անուշավանի,
Գրիգորյան Լիլիթ Միասնիկի,
Գրիգորյան Հրանտ Միասնիկի

0.19

0.1036

 

98.

Արագածոտն

Ոսկեվազ

0102-0033

Սայադյան Խորեն,
Սայադյան Արտյոմ,
Սայադյան Հասմիկ,
Սայադյան Վելիկ,
Սայադյան Քրիստինե,
Ազիզյան Սեդա

0.49

0.4834

 

99.

Արագածոտն

Ուջան

0221-0023

Հարությունյան Գագիկ Հարությունի,
Հարությունյան Ալվարդ Խաչիկի, Հարությունյան Հարություն Գագիկի

0.54

0.4

 

100.

Արագածոտն

Ուջան

0224-0004

Հարությունյան Ալվարդ Անդրանիկի

0.28

0.19

 

101.

Արագածոտն

Ուջան

0224-0006

Գևորգյան Կարապետ Սարգսի

0.21

0.1377

 

102.

Արագածոտն

Ուջան

0224-0008

Գևորգյան Կարապետ Սարգսի,
Մովսիսյան Սուսան Քաջիկի,
Գևորգյան Սարգիս Կարապետի

0.53

0.5029

 

103.

Արագածոտն

Ուջան

0233-0008

Գենջոյան Նվարթ,
Գենջոյան Մասիս,
Գենջոյան Մհեր,
Գենջոյան Գայանե,
Գենջոյան Խանում

1.06

0.5143

 

104.

Արագածոտն

Ուջան

0234-0002

Կիրակոսյան Խանե Սարգսի,
Նազարյան Լեռնիկ Ղազարի,
Գրիգորյան Արմենուհի Մնացականի

0.73

0.648

 

105.

Արագածոտն

Ուջան

0234-0003

Առաքելյան Հովհաննես Խաչիկի,
Պողոսյան Կարինե Դավիթի,
Առաքելյան Ալա Հովհաննեսի

0.51

0.503

 

106.

Արագածոտն

Ուջան

0237-0010

Հարությունյան Մարտուն Նազարի, Հարությունյան Նարեկ Մարտունի, Հարությունյան Գևորգ Մարտունի

0.27

0.241

 

107.

Արագածոտն

Ուջան

0245-0001

Մկրտչյան Արային Ռաֆիկի

0.18

0.1019

 

108.

Արագածոտն

Ուջան

0245-0005

Երիցյան Ալբերտ Միքայելի

0.23

0.0258

 

109.

Արագածոտն

Ուջան

0255-0002

Բարսեղյան Այվազ Կարապետի, Բարսեղյան Վրեժ Կարապետի

0.67

0.52

 

110.

Արագածոտն

Ուջան

0218-0015

Սիմոնյան Մայիս

0.2

0.18

 

111.

Արագածոտն

Ուջան

0218-0017

Հարոյան Թագուհի Արտավազդի,
Հարոյան Օժենյա Արտավազդի

0.13

0.08

 

112.

Արագածոտն

Փարպի

0152-0008

Կյուրեղյան Սեյրան Արամայիսի,
Գիշյան Հռիփսիմե Շամխալի,
Գիշյան Երանուհի Սեյրանի

0.51

0.370

 

113.

Արագածոտն

Փարպի

0155-0006

Մարտիրոսյան Արարատ Աղասի, Սեդրակյան Կարինե

0.17

0.0537

 

114.

Արագածոտն

Թալին

0212-0010

«Մուշ 1» ՍՊԸ

0.492505

0.4

սանհանգույց-28, 12
ավտոտեխսպասարկման կետ-117,30
լողարան-172,90 սանհանգույց-14,56
պահեստ-65,80
մետաղյա մանղալի տարածք -8,62
գետնափոր պահեստ-45
երկու սեպտիկ հոր-14,60 (7,30*2)

115.

Արագածոտն

Թալին

0058-0021

«Գալոֆարմ» ՍՊԸ

0,6132

0.42241

խանութ-279,7
լիցքավորման կայան-26,6
կոմպրեսորային շինություն-54,5
պահեստ-73,44
էլ. վահանակ – 11,4 պարիսպ -2,9 (6,38 խմ) պարիսպ -1 (1,6 խմ)
(Հողամասում առկա են 101,7 քառ. մ ինքնակամ կառուցված շինություններ:)

       (հավելվածը խմբ. 11.07.19 N 887-Ա)

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.01.2021, N 96-Ա 28.01.2021, N 158-Ա
11.07.2019, N 887-Ա 17.07.2019, N 158-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան