«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«30» սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1314-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցության համար նախատեսված 70,222.3 հազ. դրամը բաշխել`
| «Ազգային միաբանություն» | 7,438,050.0 դրամ, | |
| «Արդարություն» դաշինք |
11,508,457.0 դրամ, | |
| «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն | 3,909,630.0 դրամ, | |
| Հայաստանի հանրապետական կուսակցություն | 19,770,137.0 դրամ, | |
| «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն | 9,609,244.0 դրամ, | |
| «Հզոր հայրենիք» կուսակցություն | 2,791,455.0 դրամ, | |
| Միավորված աշխատանքային կուսակցություն | 4,762,030.0 դրամ, | |
| «Օրինաց երկիր» | 10,433,297.0 դրամ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|