Գլխավոր տեղեկություն
Համար
N 920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.10/73(1253).1 Հոդ.858
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2016 թվականի N 920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ` ՔԱՐՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԲԱԶԱՅԻՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «դ» և «ժբ» ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը ` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 8-ի N 920-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ` ՔԱՐՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԲԱԶԱՅԻՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` ՌԱՀ) գործունեության սուբյեկտների (այսուհետ` կազմակերպություն) վերաբերյալ ամփոփ ցուցակի (այսուհետ` ռեեստր) մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռեեստրում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու հետ կապված հարաբերությունները:

2. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն կարգում կիրառվում են նույն իմաստով:

3. Ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների կառավարման ավտոմատացված համակարգի մաս հանդիսացող ռեեստրը կազմված է բաժիններից, որոնք ձևավորում ու վարում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն (այսուհետ՝ լիազոր մարմին):

(3-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

4. Ռեեստրում գրանցումն իրականացվում է թղթային (քարտային) և էլեկտրոնային տարբերակներով: Եթե քարտային գրառումները չեն համապատասխանում էլեկտրոնային կրիչներում առկա գրառումներին, ապա կիրառվում է քարտային տեղեկատվությունը:

5. Ռեեստրում գաղտնի փաստաթղթերի մշակման, պահպանման, ճշգրտման և վարման հետ կապված աշխատանքներն իրականացվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Ռեեստրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝

1) տեղեկություններ կազմակերպությունների մասին՝ համաձայն N 1 ձևի.

2) տեղեկություններ կազմակերպությունների հզորությունների մասին՝ համաձայն N 2 ձևի:

7. Ռեեստրում կարող են գրանցվել այն կազմակերպությունները, որոնք իրենց սեփականությունում՝ ղեկավարման կամ օպերատիվ կառավարման ներքո ունեն համապատասխան նշանակության գույք կամ սարքավորումներ, կամ արտադրական մակերեսներ (այդ թվում՝ զորահավաքային նշանակության) և ունեն սպառազինության, ռազմական ու հատուկ տեխնիկայի նախագծման, արտադրության, նորոգման և օգտահանության համար մասնագիտացված կադրեր կամ իրականացնում են ռազմական կարիքների համար պետական պատվեր (պատվերներ) կամ այլ պայմանագրերով նախատեսված այլ աշխատանքներ:

8. Կազմակերպությունը ռեեստրում գրանցվելու համար լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) ռեեստրում գրանցվելու մասին թղթային դիմում՝ նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

2) պետական գրանցման համարը կամ վկայականի պատճենը.

3) դիմումատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

4) տեղեկանք կազմակերպության մասին (N 1 ձև).

5) տեղեկանք կազմակերպության հզորության մասին (N 2 ձև).

6) վերջին հաշվետու ժամանակաշրջանի և նախորդ երկու տարվա տարածքային հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող այլ պարտադիր վճարների) պարտավորությունների մասին.

7) վերջին հաշվետու ժամանակաշրջանի և նախորդ երկու տարվա հաշվապահական հաշվեկշիռների՝ կազմակերպության կողմից հաստատված պատճենները.

8) տեղեկանք կազմակերպության գույքի, այդ թվում՝ սարքավորումների և արտադրական մակերեսների (այդ թվում՝ զորահավաքային նշանակության), սպառազինության, ռազմական ու հատուկ տեխնիկայի նախագծման, արտադրության, նորոգման ոլորտներում մասնագետների առկայության, ռազմական կարիքների համար պետական պատվերի (պատվերների) կատարման կամ պայմանագրերով նախատեսված այլ աշխատանքների իրականացման մասին.

9) կազմակերպության հնարավորությունները գնահատելու նպատակով կազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է ներկայացնել նաև ռազմական ապրանքի և գույքի մատակարարման համար անհրաժեշտ այլ տվյալներ (էլեկտրոնային):

9. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մրցույթի արդյունքների հիման վրա պայմանագրի կնքումից հետո կազմակերպությունը 5-օրյա ժամկետում` սույն կարգի 8-րդ կետում նշված դիմումը և փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնում է լիազոր մարմին` ռեեստրում գրանցվելու համար:

10. Ռեեստրում ընդգրկված կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում լիազոր մարմին են ներկայացնում իրենց յուրաքանչյուր պետական պայմանագրի ֆինանսատնտեսական արդյունքների հաշվառման մասին հաշվետվություն` համաձայն N 3 ձևի:

11. Լիազոր մարմինն իրավունք ունի ստուգելու դիմումատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների իսկության համապատասխանությունը:

12. Լիազոր մարմնի կողմից դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում իրականությանը.

2) դիմող կազմակերպությունն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի նախագծման, արտադրության, նորոգման աշխատանքներով.

3) սպառազինության, ռազմական ու հատուկ տեխնիկայի նախագծման, արտադրության, նորոգման աշխատանքների լիակատար անվտանգության նկատմամբ հսկողության և զենքի պահպանության ապահովման համար իրականացված չեն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված պահանջները կամ պայմանները:

13. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը թերի լինելու կամ դրանցում առկա տեղեկությունները դիմումատուի կողմից ներկայացված չլինելու և նշված թերությունները 10-օրյա ժամկետում չվերացվելու կամ փաստաթղթերի ամբողջական ցանկը չհամալրվելու դեպքում լիազոր մարմինը փաստաթղթերը վերադարձնում է:

14. Սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում լիազոր մարմինը ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում մերժում է դիմումը և 2 օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների ու իրավական հիմքերի մասին:

15. Կազմակերպությունը համարվում է ռեեստրում գրանցված, եթե առկա է ռեեստրում գրանցվելու մասին դիմում ներկայացրած կազմակերպության և լիազոր մարմնի միջև կնքված պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

16. Ռեեստրում գրանցված՝ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններն իրենց վերակազմավորման, իրենց անվանման կամ գտնվելու վայրի կամ դիմումում ներկայացված այլ տեղեկատվության փոփոխման դեպքերում պարտավոր են այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում լիազոր մարմին ներկայացնել վերաձևակերպման մասին դիմում (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը՝ ռեեստրում փոփոխություններ կատարելու համար: Ներկայացվող տեղեկատվության՝ սույն կարգի պահանջներին համապատասխանության դեպքում լիազոր մարմինը ռեեստրում կատարում է համապատասխան փոփոխություններ:

17. Կազմակերպությունը ռեեստրից դուրս է գալիս սույն կարգի 14-րդ կետի համաձայն կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:

18. Ռեեստրում կազմակերպությունների քարտագրման համակարգը կազմակերպությունների քարտացուցակ է և դրան համապատասխան տեղեկատվական (թղթային և էլեկտրոնային) բազա:

19. Քարտացուցակը կազմակերպությունների անվանումը, դրա գրանցման ժամանակը (տարեթիվ, ամիս, ամսաթիվ) և տեղեկատվական (թղթային ու էլեկտրոնային) բազայում կազմակերպությունների վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին ամբողջական գրառումներն է:

20. Տեղեկատվական (թղթային և էլեկտրոնային) բազան կազմակերպությունների մասին տեղեկատվություն է՝ համաձայն սույն կարգի NN 1 և 2 ձևերի ներկայացված տեղեկանքների:

21. Լիազոր մարմինը պետական մարմիններին ռեեստրում գրանցված կազմակերպությունների մասին թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրում է ըստ հայտի, որում պետք է նշվի ռեեստրում առկա տեղեկատվության տրամադրման նպատակը, իսկ ռեեստրում գրանցված կազմակերպություններին ռեեստրում գրանցված կազմակերպությունների մասին տեղեկատվություն տրամադրում է տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցի միջոցով, յուրաքանչյուր տեղեկատվության համար՝ անհատական թույլտվությամբ: Լիազոր մարմինն ապահովում է օրենքով սահմանված առևտրային կազմակերպության անձնական տվյալների գաղտնիությունը:

 

II. ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԲԱԶԱՅԻՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

22. Լիազոր մարմինը ռեեստրի հիման վրա մշակում է համապատասխան ուղղության կամ ոլորտի գործունեության ապահովման նպատակով ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկը:

23. Բազային կազմակերպությունների ցանկում ընդգրկվում են այն կազմակերպությունները, որոնք իրենց կառավարման ներքո ունեն համապատասխան ուղղության կամ ոլորտի գործունեության ապահովման համար անհրաժեշտ արտադրական և տեխնիկական բացառիկ կարողություններ, ինչպես նաև գիտական, ինժեներական, միջին մասնագիտական համապատասխան կրթությամբ և որակավորմամբ փորձառու կադրեր:

24. Բազային կազմակերպությունների ցանկը մշակելուց հետո լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի ՆՀ-893-Ն հրամանագրով (N 1 հավելված) հաստատված ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրության դրույթների պահանջներին համապատասխան այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի քննարկմանը:

25. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կողմից հավանության արժանանալուց հետո Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1349-Ն որոշմամբ (N 1 հավելված) հաստատված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի կանոնադրության դրույթների պահանջներին համապատասխան, բազային կազմակերպությունների ցանկը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման:

(25-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Կազմակերպության մասին

 

Կազմակերպության լրիվ անվանումը

 

Կազմակերպության կրճատ անվանումը

 

Կազմակերպության կազմակերպաիրավական ձևը

 

Գտնվելու վայրը

 

Գործունեության վայրը

 

Կոնտակտային հեռախոսների համարները

 

Ղեկավարի ստորագրությունը

 

Էլեկտրոնային հասցեն

 

ՀՎՀՀ-ն

 

Գաղտնի բաժնի առկայությունը

 

Ղեկավարի ազգանունը, անունը

 

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Կազմակերպության հզորությունների մասին

 

Ցուցանիշի անվանումը

Չափի միավորը

Քանակը

1

2

3

Հիմնական վարչական շենքեր

քանակը

միավոր

 

մակերեսը

քառ. մ

 

Օժանդակ շենքեր և շինություններ

քանակը

միավոր

 

մակերեսը

քառ. մ

 

Պահեստային տնտեսություն

քանակը

միավոր

 

մակերեսը

քառ. մ

 

Հատուկ պահպանվող օբյեկտներ

քանակը

միավոր

 

մակերեսը

քառ. մ

 

Թաքստոցներ (թունել)

քանակը

միավոր

 

մակերեսը

քառ. մ/
գծամետր

 

Ապաստարաններ (ամբար)

քանակը

միավոր

 

մակերես/
ծավալ

քառ. մ/
խոր.մ

 

Պահեստային կառավարման կետեր

քանակը

միավոր

 

մակերեսը

քառ. մ

 

Այլ կառույցներ, կիսակառույց և վթար. շենքեր

քանակը

միավոր

 

մակերեսը

քառ. մ

 

Հիմնական արտադրամասերի հիմնական տարածքներ

քառ. մ

 

այդ թվում՝

   

շենքերի բարձրությունը

մ

 

այդ թվում՝

   

վտանգավորության բարձր աստիճանի

քառ. մ

 

Հիմնական արտադրամասերի օժանդակ տարածքներ

քառ. մ

 

այդ թվում՝

   

շենքերի բարձրությունը

մ

 

այդ թվում՝

   

վտանգավորության բարձր աստիճանի

քառ. մ

 

Հրավտանգ և պայթյունավտանգ նյութերի կուտակիչներ

խոր. մ

 

Տրանսպորտային միջոցներ

Բեռնատար ավտոմեքենաներ

հատ

 

որոնցից`

   

ինքնաթափեր

հատ

 

հատուկ նշանակության

հատ

 

ուղևորատար ավտոմեքենաներ

հատ

 

Տեխնոլոգիական սարքավորումներ (կոմպլեկտներ), տարաներ

ձուլման

հատ

 

մետաղահատ հաստոցներ

հատ

 

որից՝

   

հղկման

հատ

 

ֆրեզերային

հատ

 

խառատային

հատ

 

այլն (գայլիկոնանման, գելիոտինային ծռող, կոորդինատային, ռանդող, կտրող սղոց, փորագրող և այլն)

հատ

 

փայտամշակման

հատ

 

զոդման

հատ

 

այլ սարքավորումներ (մամլիչներ, թերմոպլաստներ, կոմպրեսոր, կարի մեքենա, օպտիկական, էլ. էրոզիայի գործիքներ (կոմպլեկտ) (նշել)

հատ

 

տարաներ և տարողություններ

քանակը

միավոր

 

տարողու-թյունը

խոր. մ

 

տեխնոլոգիաների առկայությունը

ըստ տիպերի

   

Տնտեսական ցուցանիշներ

Թողարկում

Թողարկում

արտադրանքի

քանակը

հատ

 

գումարը

մլն դրամ

 

զորահավաք. նշանակության

քանակը

հատ

 

գումարը

մլն դրամ

 

համալրող իրեր

քանակը

հատ

 

գումարը

մլն դրամ

 

ծավալները

քանակը

հատ

 

գումարը

մլն դրամ

 

Աշխատողների թիվը և միջին տարիքը

Աշխատողների միջին ցուցակային թիվը (միջին տարիքը)

այդ թվում՝

մարդ/ միջին տարիքը

 

ծառայողներ (միջին տարիքը)

մարդ/ միջին տարիքը

 

ճարտարագիտատեխնիկական անձնակազմ (միջին տարիքը)

մարդ/ միջին տարիքը

 

բանվորներ (միջին տարիքը)

մարդ/ միջին տարիքը

 

այլ մասնագետներ (նշել) (միջին տարիքը)

մարդ/ միջին տարիքը

 

 

Ձև N 3

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կազմակերպության կատարած աշխատանքների ՄԱՍԻՆ

20___թ. _____կիսամյակ

 

Պայմանագրի համարը

Քանակը

Գումարը

Ծանոթագրություն

ըստ պայմանագրի

փաստացի

ըստ պայմանագրի

փաստացի

           
           

(հավելվածը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.2019, N 1028-Ն 22.08.2019, N 920-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան