ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2019 թվականի N 1130-Ա
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի համաձայն`
1. Հաստատել «Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀՕ-48-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. օգոստոսի 15-ի N 1130-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտերի վերնագրերն ու տեսակը |
Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտերի նախագծերի ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումները |
Իրավական ակտերի նախագծերի ընդունման իրավական հիմքերը |
Իրավական ակտերի նախագծերի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2019 թ. |
ՀՀ ոստիկանություն |
«Զենքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2019 թ. դեկտեմբերի |
ՀՀ ոստիկանություն |
«Զենքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մաս |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«ՀՀ կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2020 թ.մարտի |
ՀՀ ոստիկանություն |
«Զենքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մաս |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|