ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2019 թվականի N 1137-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 957-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. օգոստոսի 16-ի N 1137-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 16-ի N 957-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար) |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար |
- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի աշխատակից (հանձնաժողովի քարտուղար)։» |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|