Գլխավոր տեղեկություն
Համար
N 952-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2019 թվականի N 952-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1672-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1672-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշման ընդունումից հետո 7-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 17

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 17-ի N 952-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 26-ի N 1672-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Է. Գրիգորյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարար
 (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Վ. Մելքոնյան

- Ջրային կոմիտեի նախագահ

   

Հ. Գուլյան

- Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

   

Վ. Ռաֆայելյան

-ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)

   

Խ. Հարությունյան

-ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

   

Ա. Ուլիխանյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ 
 (համաձայնությամբ)

   

Դ. Մեջլումյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության հողերի օգտագործման և
 մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ

   

Ա. Չիֆլիկյան

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետ

   

Ա. Ղալեչյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող

Դ. Ստեփանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

   

Ա. Քոչարյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ

   

Լ. Ազիզյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ»
 ծառայության տնօրենի տեղակալ

   

Ա. Հունանյան

- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ն. Բակունց

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդություն-
 ների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» 
 ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ

   

Տ. Մինասյան

- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Հ. Տերտերյան

- ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Յու. Ազատյան

- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Հ. Համբարձումյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Մ. Եղիազարյան

- ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Վ. Միրզախանյան

- ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ»:

   
   

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան