Գլխավոր տեղեկություն
Համար
N 1013-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.21/55(1508) Հոդ.725
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 1013-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա կազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի՝

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հիմնադրամի գտնվելու վայրի հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, 0014, քաղ. Երևան, Ադոնցի 2/1 տարածք»,

բ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհուրդը բաղկացած է 8 անդամից: Հոգաբարձուների խորհրդի նախագահը, փոխնախագահը և խորհրդի անդամները խորհրդում ընդգրկվում են ի պաշտոնե: Խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվող անդամների պաշտոնների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Խորհրդի առաջին կազմի անդամները նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 33-րդ և 34-րդ կետերը.

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշումից բխող՝ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը, որն իրականացվելու է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1013-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման

 

 

Կ Ա Զ Մ

 

 ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գյուղատնտեսության ոլորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ

Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան