ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2019 թվականի N 1138-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Է. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարար» բառերը փոխարինել «Է. Գրիգորյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարար» բառերով.
2) «Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերը փոխարինել «Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով.
3) «Մ. Սողոմոնյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Բաղրամյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ» բառերով.
4) «Գ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.
5) «Ի. Գաբայան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Վ. Մելքոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ» բառերով.
6) «Է. Փիրումյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Է. Փիրումյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար» բառերով.
7) «Ա. Էլոյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Վ. Վերմիշյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ» բառերով.
8) «Ս. Աթանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Աթանեսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 16 Երևան |