Գլխավոր տեղեկություն
Համար
N 486-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2019 թվականի N 486-Ա

 

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԺԱՄԱՆՑԻ ՈՒ ՀԱՆԳՍՏԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս, ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող` 21,826,637 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական աջակցության կենտրոնի ժամանցի ու հանգստի տան վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02244386) 2019 թվականի մայիսի 30-ին կնքված N 300519 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների կատարում` 11,960,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02244386) 2019 թվականի մայիսի 30-ին կնքված N 300519-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների կատարում` 9,866,437 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 5

Երևան

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
օգոստոսի 5-ի N 486-Ա
որոշման

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Սոցիալական աջակցության կենտրոնի ԵՎ Ժամանցի ու հանգստի տան վերանորոգում»

 

1.

Ծրագրի նպատակը

1. ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքի 3-րդ թաղամաս, 15-րդ փողոց, թիվ 9 շենք հասցեում գտնվող Սոցիալական աջակցության կենտրոնի վերանորոգման աշխատանքներ

2. «Հույսի ավան» թաղամասում գտնվող Ժամանցի և հանգստի տան վերանորոգման աշխատանքներ

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

 Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

 Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե, Ֆելդշտրասսե 9)

4.

Ծրագրի կատարողը

 «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

1. ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնք` սոցիալական բնագավառ

2. Երևան քաղաք, «Հույսի ավան» թաղամաս` սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 21,826.637 դրամ՝

1. 11,960,200 դրամ

2. 9,866,437 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքի Սոցիալական աջակցության կենտրոն «Հույսի ավան» թաղամասի Ժամանցի և հանգստի տուն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

1. Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում:

2. Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել Սոցիալական աջակցության կենտրոնի վերանորոգման աշխատանքներ` 11,960,200 դրամ ընդհանուր արժողությամբ:

2. 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել Ժամանցի և հանգստի տան վերանորոգման աշխատանքներ` 9,866,437 դրամ ընդհանուր արժողությամբ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գները

1. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է Սոցիալական աջակցության կենտրոնի վերանորոգման աշխատանքների իրականացման մասին պայմանագիր, որի արժեքը կազմում է 11,960,200 դրամ:

2. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է Ժամանցի և հանգստի տան վերանորոգման աշխատանքների իրականացման մասին պայմանագիր` 9,866,437 դրամ ընդհանուր արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

 Ներկայացնել հաշվետվություններ. Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամին Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ