Basic information
Number
N 1231-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.09.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
03.09.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.09.2019
Effective date
04.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2019 թվականի N 1231-Ա

 

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին 2019 թվականի հոկտեմբերի 8-13-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` «Ընտանիքը՝ որպես սոցիալական քաղաքականության հիմնաքար» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Զարուհի Բաթոյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation