Գլխավոր տեղեկություն
Համար
N 957-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.07.2019-17.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2018 թվականի N 957-Ա

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով՝

1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 16
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 16-ի N 957
որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Բադասյան

- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար)

   

Ջ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Հ. Բիչախչյան

- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

 

Է. Մարտիրոսյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

   

Ա. Ավթանդիլյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ

   

Հ. Սահակյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետի պարտականությունները կատարող

   

հանձնաժողովի քարտուղար

- ՀՀ Վարչապետի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի աշխատակից

(հավելվածը խմբ. 03.07.19 N 890-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան