Գլխավոր տեղեկություն
Համար
N 483-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2019 թվականի N 483-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ 2800-ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 400,000,000 դրամ արժողությամբ «Երևանի 2800-ամյակի այգու տարածքի սպասարկում և խնամքի իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 5

Երևան

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
օգոստոսի 5-ի N 483-Ա
որոշման

 

«ԵրԵՎանի 2800-ամյակի այգու տարածքի սպասարկում ԵՎ խնամքի իրականացում» ծրագիրԸ

1.

Ծրագրի նպատակը

Երևանի 2800-ամյակի այգու տարածքի տարածքի սպասարկում և խնամքի իրականացում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

 Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգի: Բնագավառը՝ քաղաքաշինական:

6.

Ծրագրի բյուջեն

400.000.000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Երևանի համայնք

Ընտրությունը կատարվել է համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2029 թ.-ի օգոստոսի 4-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

● Այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկում՝ 250 000 000 դրամ

● Այգու համար նախատեսված պարագաների ձեռքբերում, այգու խոտածածկի հնձման և մաքրման աշխատանքներ, ծառերի խնամք, ծաղկանոցների և բիրյուչինայի թփերի խնամք, ձմռան ամիսներին այգու տարածքի մաքրություն՝ 20 000 000 դրամ

● Այգու տարածքի տեսահսկման գործընթաց, այգու տարածքի հսկողություն՝ 30 000 000 դրամ

● Այգու լուսավորության, ոռոգման և խմելու ջրի սպասարկում՝ 10 000 000 դրամ

● Հատակի, շատրվանների, նստարանների և արձանների պատվանդանների գրանիտե մակերեսների խնամք, արձանների խնամք՝ 90 000 000 դրամ
 Միջոցառումների ընդհանուր արժեքը կազմում է 400.000.000 դրամ: Միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2019 թ-ի օգոստոսի 5-ից մինչև 2029 թ-ի օգոստոսի 4-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

● Շատրվանների վերանորոգման համար սարքերի, սարքավորումների, պարագաների ձեռք բերում և ներմուծում՝ 250 000 000 դրամ

● Այգու համար նախատեսված պարագաների ձեռքբերում և ներմուծում, խոտածածկի, ծառերի, ծաղկանոցների խնամքի ծառայությունների ձեռքբերում՝ 20 000 000 ՀՀ դրամ

● Տարածքի տեսահսկման և հսկողության համար տեխնիկական միջոցների ձեռքբերում, վերանորոգում և ծառայությունների ձեռքբերում՝ 30 000 000 դրամ

● Այգու լուսավորության, ոռոգման և խմելու ջրի սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 10 000 000 դրամ

● Հատակի, շատրվանների, նստարանների և արձանների պատվանդանների գրանիտե մակերեսների, արձանների խնամքի և մաքրման ծառայությունների ձեռքբերում՝ 90 000 000 դրամ

Ձեռք բերվող ծառայությունների ու ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 400.000.000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցություն Երևանի քաղաքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ