ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 հունիսի 2019 թվականի |
թիվ 86-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆԴԱԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 668 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունիսի 19-ի թիվ 26 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ԱՆԴԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետը սկսած 09.04.2018 թ-ից մինչև 31.05.2019 թ-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել («ԱՆԴԱԿՈ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Աշոտ Կարապետյանի 09.04.2018 թ-ի հայտարարությամբ Կենտրոնական բանկին տեղեկացրել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որից հետո գործունեությունը վերսկսելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ Կենտրոնական բանկ չի ներկայացրել, ավելին՝ Կենտրոնական բանկ չեն ներկայացվել նաև Փոխանակման կետի շաբաթական հաշվետվությունները, որոնք պարտադիր են ներկայացման` գործունեություն իրականացնող փոխանակման կետերի համար)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 478-Ա որոշմամբ «ԱՆԴԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի թիվ 668 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
3. Սույն որոշումը կարող է 15-օրյա ժամկետում բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության |
|
2019 թ. հունիսի 21 Երևան |