Basic information
Number
N 316-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.09.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.09.04/57(1510) Հոդ.203
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
28.08.2019
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
28.08.2019
Effective date
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 օգոստոսի 2019 թվականի

ք. Երևան

N 316-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածի 2-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 և 6.2 կետերով.

«6.1 Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևերով՝

ա) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման դեպքում՝

 

 Մվ1 = Վ1 * Գծթ,

 

բ) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման դեպքում՝

 

 Մվ2 = Վ2 * Գծթ,

 

գ) 0.4 կՎ լարմամբ միացման դեպքում՝

 

 Մվ3 = Վ3.

 

6.2 սույն որոշման 6.1 կետի դրույթները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը էլեկտրական ցանցին միացված բազմաբնակարան շենքերում առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) միացման վճարների հաշվարկման վրա։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation