Գլխավոր տեղեկություն
Համար
N 965-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.18/61(1514) Հոդ.697
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 965-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` եկամուտներն ու ծախսերն ավելացնելով 1,500,000.0 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. «1185. Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպում» ծրագրի «11002. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառման իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացնել 180,000 հազ. դրամ, որից ինն ամսում՝ 120,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 965-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 965-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 965-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 965-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 965-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 965-Ն որոշման