Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 92-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.04/57(1510) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.06.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հունիսի 2019 թվականի

թիվ 92-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԱՐԴԱՆ ԵՎ ՄՈՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 786 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունիսի 19-ի թիվ 26 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՎԱՐԴԱՆ ԵՎ ՄՈՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետը սկսած 28.03.2018թ.-ից մինչև 31.05.2019թ.-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել («ՎԱՐԴԱՆ ԵՎ ՄՈՆԻԿԱ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Հակոբ Մուրադյանի 28.03.2018թ.-ի հայտարարությամբ Կենտրոնական բանկին տեղեկացրել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որից հետո գործունեությունը վերսկսելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ Կենտրոնական բանկ չի ներկայացրել, ավելին՝ Կենտրոնական բանկ չեն ներկայացվել նաև Փոխանակման կետի շաբաթական հաշվետվությունները, որոնք պարտադիր են ներկայացման գործունեություն իրականացնող փոխանակման կետերի համար)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 07-ի թիվ 321-Ա որոշմամբ «ՎԱՐԴԱՆ ԵՎ ՄՈՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի թիվ 786 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումը կարող է 15-օրյա ժամկետում բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ



Ա. Ջավադյան

 

2019 թ. հունիսի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան