Գլխավոր տեղեկություն
Համար
N 871-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.24/47(1500).1 Հոդ.631.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2019 թվականի N 871-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու կարգը, ժամկետները և ձևերը, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ հրապարակային հաշվետվությունը ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևերը, ինչպես նաև պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 666-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և զարգացման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով և «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «հաշվետու տարվա հուլիսի 1-ը, իսկ 2018 թվականին՝ ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ը» բառերով.

3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշվետու տարվա հունիսի 15-ը, իսկ 2018 թվականին՝ ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը» բառերը փոխարինել «հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 15-ը» բառերով.

4) N 2 հավելվածի ընդերքօգտագործողի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

5) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 2-րդ ենթակետում «աուդիտի հաշվետվության և եզրակացության հրապարակման հղումը» բառերը փոխարինել «ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության հրապարակման հղումը, իսկ հաշվետվության տպագիր մամուլում հրապարակված լինելու դեպքում, վերջինիս էլեկտրոնային պատճենը» բառերով.

6) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.

«2.1) «Արդյունահանում (ըստ հանքաքարի)» տողում լրացվում են՝

ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի կողմից արդյունահանված պաշարների (հանքաքարի) տեսակը,

բ. չափի միավորները,

գ. հաշվետու տարում արդյունահանման ծավալը,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.».

7) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի «բ» պարբերությունները «միավորները» բառից հետո լրացնել «, հիմք ընդունելով սույն ուղեցույցով սահմանված արտահանման չափի միավորի ներկայացման եղանակը,» բառերով.

8) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» պարբերությամբ.

«ը. մատակարարված արտադրատեսակում (խտանյութ, համաձուլվածք) վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունը՝ արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) և տարեկան միջին մեծությամբ։ Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան՝ արտադրատեսակի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով),».

9) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը).».

10) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.

«6.1) «Զբաղվածների թիվն ըստ աշխատողի հաշվառման համայնքի» տողում լրացվում են՝

ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի աշխատողների թիվն ըստ հաշվառման համայնքների,

բ. համայնքի անվանումը,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

6.2) «Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը» տողում լրացվում է հաշվետու տարում ընդերքօգտագործողի անժամկետ և ժամկետային ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը։ «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:».

11) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետը «Շահութահարկ» բառից հետո լրացնել «, «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ»,» բառերով.

12) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. hաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի գումարը, իսկ «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները։ «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները):».

13) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում, N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «հաշվետու տարում տվյալ հարկատեսակի կամ վճարի գծով հարկատուին վերադարձված գումարը» բառերը փոխարինել «հաշվետու տարում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկ վճարողի միասնական հաշվին վերադարձված գումարը» բառերով.

14) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «դ» պարբերություններում, 2-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններում, 7-րդ ենթակետի «զ» պարբերությունում, 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում, 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում, N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 3-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 5-րդ կետի 4-րդ ենթակետում, N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «առանց տույժերի և տուգանքների» բառերը փոխարինել «ներառյալ տույժերը և տուգանքները» բառերով.

15) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերի «ե» պարբերությունները, 2-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերի «զ» պարբերությունները և 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

16) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «վճարների (հարկերի)» բառերը փոխարինել «հարկերի» բառով, իսկ 6-րդ ենթակետից հանել «, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)», 6-րդ ենթակետի «ա» պարբերությունից՝ «, և ճանապարհային հարկի (վճարների)» բառերը և ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը.

17) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնապահպանության լիազոր մարմինների կողմից նշանակված տույժերն ու տուգանքները: «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են`

ա. իրավախախտման անվանումը, որի համար նշանակվել է տույժը և (կամ) տուգանքը,

բ. հաշվարկված տույժի և տուգանքի գումարը՝ ներառյալ տվյալ տարում ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հաշվարկվածը,

գ. ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը և ամսաթիվը, եթե տույժը և (կամ) տուգանքը նշանակվել է ստուգման ակտով,

դ. հաշվետու տարում վճարված գումարը,

ե. համապատասխան հաշվի համարը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, արտաբյուջետային հաշիվներ),

զ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տույժերի և տուգանքների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:».

18) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

19) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը).».

20) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետը «Շահութահարկ» բառից հետո լրացնել «, «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ»,» բառերով.

21) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը՝ ըստ հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի): «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «Ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները: «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները).

2) հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային hաշվարկը (ճշգրտված հաշվարկը), հայտարարագիրը (ճշգրտված հայտարարագիրը) ներկայացնելու ամսաթիվը (ամսաթվերը)».

22) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ և 3-րդ կետերի 6-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել, 4-րդ կետից հանել «, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)» բառերը, 4-րդ կետի 1-ին ենթակետից՝ «և ճանապարհային հարկի (վճարների)» բառերը և ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 2-րդ ենթակետը.

23) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 3-րդ կետի 7-րդ ենթակետը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը և 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

24) N 4 հավելվածի Բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

25) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի Բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը.

26) N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.

27) ուժը կորցրած ճանաչել N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 10-րդ կետը.

28) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

2. Որոշման 2-րդ կետի՝

1) 1-ին ենթակետում նշված 2018 թվականի հաշվետվությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2019 թվականի օգոստոսի 1-ը.

2) 2-րդ ենթակետում նշված 2018 թվականի հաշվետվությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2019 թվականի հուլիսի 15-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 871-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 666-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

Ձև N 1

 

I. Հրապարակային հաշվետվություն ներկայացնող ընդերքօգտագործողը, արտադրությունը, ներքին իրացումը, արտահանումը և զբաղվածությունը

 

Հարկ վճարողի անվանումը (հայերեն)

 

Հարկ վճարողի անվանումը (անգլերեն)

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

 

Ընդերքօգտագործման թույլտվության համարը (համարները)

 

Հարկ վճարողի գրանցման հասցեն

 

Հարկ վճարողի գործունեության հասցեն (հասցեները)

 

Հանքավայրի անվանումը

 

Հանքավայրի գտնվելու մարզը (մարզերը)

 


Կազմակերպությունում իրականացվե՞լ է արտաքին
ֆինանսական աուդիտ հաշվետու տարվա համար
Ֆինանսական հաշվետվությունների ևաուդիտորական
եզրակացության հրապարակման հղումը

Արդյունահանում (ըստ հանքաքարի)

Չափի միավորը

Ծավալը

Նշումներ

       
       
       

(դրամ)

Արտադրություն (ըստ արտադրատեսակների)

Չափի միավորը

Ծավալը

Նշումներ

       
       
       

 

(դրամ)

Արտադրության իրացումը ներքին շուկայում (ըստ արտադրատեսակների)

Չափի միավորը

Ծավալը

Մատակարարված արտադրատեսակում (խտանյութ, համաձուլվածք) վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունը՝ արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով)

Գնորդը

Նշումներ

կազմակերպության անվանումը

իրացման ծավալը

             
   
             
   

(դրամ)

Արտահանում (ըստ արտադրատեսակների)

Ծածկագիրը

Չափի միավորը

Ծավալը

Մատակարարված արտադրատեսակում (խտանյութ, համաձուլվածք) վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունը՝ արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով)

Ընդամենը՝ իրացման արժեքը

Արտահանման երկրները

Նշումներ

               
               
               

Զբաղվածների թիվը

Անժամկետ

Ժամկետային

Նշումներ

որից՝

տղամարդ

     

կին

     

որից՝

ՀՀ քաղաքացի

     

օտարերկրյա քաղաքացի

     

Զբաղվածների թիվն ըստ աշխատողի հաշվառման համայնքի

Համայնքը

Նշումներ

     
     

Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը

Անժամկետ

Ժամկետային

Նշումներ

     

 

Ձև N 2

 

II. Ընդերքօգտագործողի կողմից վճարված հարկերը, վճարները և տուրքերը

 

(դրամ)

ԿՖՎ 2001 ծածկագիրը

Հարկեր և վճարներ

Հաշվետու տարվա համար հարկային հաշվարկով (հայտա-րարագրով) հաշ-վարկված

Ստուգման ակտով (ակտերով) (ուսումնա-սիրության արձանա-գրությամբ) հաշվարկված (ներառյալ տույժերը և տուգանք-ները)

Ստուգման ակտի (ակտերի) (ուսումնա-սիրության արձանա-գրության) ամսաթիվը (ամսա-թվերը)

Ստուգման ակտի (ակտերի) (ուսումնա-սիրության արձանա-գրության) համարը (համար-ները)

Հաշվետու տարում միասնական հաշվից և գանձա-պետական այլ հաշիվներից մարված (վճարված), ինչպես նաև մաքսային մարմնում վճարված (ներառյալ տույժերը և տուգանք-ները)

Հաշվետու տարում միասնական հաշվին վերա-դարձված

Նշումներ

1112 711200

Շահութահարկ

         

x

 

Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ

         

x

 

1111 711100

Եկամտային հարկ

         

x

 

1141 714110

Ավելացված արժեքի հարկ

             

Ներմուծման ավելացված արժեքի հարկ

         

x

 

1142 714200

Ակցիզային հարկ

             

Ներմուծման ակցիզային հարկ

         

x

 

1146 714612

Ռոյալթի

         

x

 

1-ին բաղադրիչ

 

2-րդ բաղադրիչ

 

1146 714612

Բնօգտագործման վճարներ

         

x

 

1145 714523

բնապահպանական հարկեր՝ ըստ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկների

         

x

 

1145 714523

ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծված ապրանքների համար բնապահպանական հարկեր՝ ըստ ներկայացված մաքսային հայտարարագրերի

         

x

 

1145 714523

ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքների համար բնապահպանական հարկեր՝ ըստ ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերի

         

x

 

1151 715100, 1422 742212

Մաքսատուրք, մաքսավճար

x

x

x

x

 

x

 

(դրամ)

ԿՖՎ 2001 ծածկագիրը

Տուրքեր

Թույլ-տվության համարը

Տուրքի դրույքա-չափը

Տուրքի հաշվարկ-ված գումարը

Ստուգման ակտով (ակտերով) (ուսումնա-սիրության արձանա-գրությամբ) հաշ-վարկված

Ստուգման ակտի (ակտերի) (ուսումնա-սիրության արձանա-գրության) ամսաթիվը (ամսա-թվերը)

Ստուգման ակտի (ակտերի) (ուսումնա-սիրության արձանա-գրության) համարը (համար-ները)

Հաշվետու տարում վճարված գումարը (ներառյալ տույժերը և տուգանք-ները)

Նշումներ

1145 714522

Ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրք

               
               
               

1145 714522

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման պետական տուրք

               
               
               

(դրամ)

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրում

Թույլտվության համարը

Հաշվարկման բազային չափը

Դրամագլխին հատկացման հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար

Դրամագլխին հատկացման փաստացի վճարված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար

Նշումներ

         
         

(դրամ)

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից հատկացումներ ընկերությանը

Թույլտվության համարը

Հատկացված գումարը

Նշումներ

     
     

(դրամ)

Մշտադիտարկումների իրականացման վճար

Թույլտվության համարը

Հաշվարկման բազային չափը

Վճարման ենթակա գումարի մեծությունը հաշվետու տարվա համար

Հաշվետու տարում վճարված

Նշումներ

         
         

(դրամ)

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության իրականացման վճար

Թույլտվության համարը

Նախագծի անվանումը

Վճարված գումարը

Նշումներ

       
       

 

Ձև N 3

 

III. Ընդերքօգտագործողի կողմից վճարված տեղական հարկերը և վճարները

 

(դրամ)

ԿՖՎ 2001 ծածկագիրը

Հարկի տեսակը

Հաշվետու տարվա համար հարկային հաշվարկով հաշվարկված

Ստուգման ակտով (ակտերով) (ուսումնա-սիրության արձանա-գրությամբ) հաշվարկված (ներառյալ տույժերը և տուգանք-ները)

Հաշվետու տարում վճարված(ներառյալ տույժերը և տուգանք-ները)

Գերավճարի կամ ապառքի մնացորդը հաշվետու տարվա վերջի դրությամբ

Համայնքի անվանումը խոշո-րացումից առաջ

Համայնքի անվանումը խոշո-րացումից հետո

Նշումներ

1131 713121,
1136 713611

Գույքահարկ

             

1131 713122

Հողի հարկ

             

(դրամ)

Հողի ձեռքբերում

Աճուրդի նախավճարը

Պայմանագրով սահմանված արժեքը

Հաշվետու տարում վճարված

Գերավճարի կամ ապառքի մնացորդը հաշվետու տարվա վերջի դրությամբ

Համայնքի անվանումը խոշորացումից առաջ

Համայնքի անվանումը խոշորացումից հետո

Նշումներ

Հողի ձեռքբերում

             

Հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերության վճարում

x

x

         

(դրամ)

ԿՖՎ 2001 ծածկագիրը

Վարձակալության վճարներ

Վարձակալության օբյեկտը

Հաշվետու տարում վճարված (ներառյալ տույժերը և տուգանքները)

Համայնքի անվանումը խոշորացումից առաջ

Համայնքի անվանումը խոշորացումից հետո

Նշումներ

 1415 741520

անշարժ գույք

       

փոխադրամիջոց

       

հողամաս

       

 

Ձև N 4

 

IV. Ընդերքօգտագործողի կողմից վճարված բնապահպանական տույժերն ու տուգանքները

 

ԿՖՎ 2001 ծածկա-գիրը

Տույժեր և տուգանք-ներ

Ինչ իրավա-խախտման համար է նշանակվել տույժը կամ տուգանքը

Հաշվարկված տույժի և տուգանքի գումարը (ներառյալ տվյալ տարում ստուգման ակտով (ուսումնա-սիրության արձանա-գրությամբ) հաշ-վարկված)

Ստուգման ակտի (ուսումնա-սիրության արձանա-գրության) ամսաթիվը

Ստուգման ակտի (ուսումնա-սիրության արձանա-գրության) համարը

Հաշվետու տարում վճար-ված

Ում է վճարվել (պետական)

Նշումներ

ՀՀ պետա-կան բյուջե

արտա-բյուջե-տային հաշիվ

1431 743120, 1161 716122

Տույժեր

               
               

1431 743120, 1161 716122

Տուգանքներ

               
               

 

Ձև N 5

 

V. Ընդերքօգտագործողի սոցիալ-տնտեսական ներդրումը համայնքին

 

(դրամ)

Սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները և բարեգործական հատկացումները համայնքին

Թույլտվու-թյան համարը

Պարտա-վորության (ներդրման) անվանումը

Ներդրման չափը

Որից՝

Ոչ ֆինանսական

Համայնքի անվանումը խոշորացումից առաջ

Համայնքի անվանումը խոշորացումից հետո

Նշումներ

համայնքի բյուջե

համայնքի արտաբյուջե-տային հաշիվ

ապրանքը կամ ծառայու-թյունը (ծրագիրը)

արժեքային գնահա-տականը

Հանքարդյունահանման պայմանագրով սահմանված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորություններ

         

x

x

     
       

x

x

     
 

x

x

x

         
 

x

x

x

         

Ընդերքօգտագործողի կողմից համայնքին կատարված բարեգործական հատկացումներ, նվիրատվություններ կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումներ

         

x

x

     
       

x

x

     
 

x

x

x

         
 

x

x

x

         

 

Ձև N 6

 

VI. Ընդերքօգտագործողի կողմից ոչ առևտրային իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունները, նվիրաբերությունները կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումները

 

(դրամ)

Ոչ առևտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվություններ, նվիրաբերություններ կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումներ (ըստ կազմակերպությունների)

Ստացող կազմակերպության անվանումը

Վճարված գումարը

Ոչ ֆինանսական

Նշումներ

ապրանքը կամ ծառայությունը

արժեքային գնահատականը

         
         
         
       

 


(դրամ)

Ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվություններ, նվիրաբերություններ կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումներ (ընդհանուր գումարը և ֆիզիկական անձանց թիվը)

Ֆիզիկական անձանց թիվը

Վճարված գումարը

Ոչ ֆինանսական

Նշումներ

ապրանքը կամ ծառայությունը

արժեքային գնահատականը

   

x

x

 

x

   

 

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 871-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 666-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

(դրամ)

Արտահանումը (ըստ արտադրա-տեսակների)

Ծածկագիրը

Հարկ վճարողի անվանումը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

Չափի միավորը

Ծավալը

Ընդամենը՝ իրացման արժեքը

Արտահանման երկրները

Նշումներ

                 
                 
                 
                 
                 
               

 

 

Հարկ վճարողի անվանումը (հայերեն)

 

Հարկ վճարողի անվանումը (անգլերեն)

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

 

 

(դրամ)

ԿՖՎ 2001 ծածկա-գիրը

Հարկեր և վճարներ

Հաշվետու տարվա համար հարկային հաշվարկով (հայտարա-րագրով) հաշ-վարկված

Հաշվարկը (ճշգրտված հաշվարկը), հայտա-րարագիրը (ճշգրտված հայտա-րարագիրը) ներկա-յացնելու ամսաթիվը (ամսա-թվերը)

Ստուգման ակտով (ակտերով) (ուսումնա-սիրության արձանա-գրությամբ) հաշվարկված (ներառյալ տույժերը և տուգանք-ները)

Ստուգման ակտի (ակտերի) (ուսումնա-սիրության արձանա-գրության) ամսաթիվը (ամսա-թվերը)

Ստուգման ակտի (ակտերի) (ուսումնա-սիրության արձանա-գրության) համարը (համար-ները)

Հաշվետու տարում միասնական հաշվից և գանձա-պետական այլ հաշիվներից մարված (վճարված), ինչպես նաև մաքսային մարմնում վճարված (ներառյալ տույժերը և տուգանք-ները)

Հաշվետու տարում միասնական հաշվին վերադարձ-ված

Նշումներ

1112 711200

Շահութահարկ

           

x

 

Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ

           

x

 

1111 711100

Եկամտային հարկ

           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 

1141 714110

Ավելացված արժեքի հարկ

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Ներմուծման ավելացված արժեքի հարկ

           

x

 
           

x

 
           

x

 

1142 714200

Ակցիզային հարկ

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Ներմուծման ակցիզային հարկ

           

x

 
           

x

 
           

x

 

1146 714612

Ռոյալթի

           

x

 

1146 714612

Բնօգտագործման վճարներ

           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 

1145 714523

բնապահպանական հարկեր՝ ըստ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկների

           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 

1145 714523

ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծված ապրանքների համար բնապահպանական հարկեր՝ ըստ ներկայացված մաքսային հայտարարագրերի

           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 

1145 714523

ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքների համար բնապահպանական հարկեր՝ ըստ ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերի

           

x

 
           

x

 
           

x

 
           

x

 

1151 715100, 1422 742212

Մաքսատուրք, մաքսավճար

x

x

x

x

x

 

x

 

 

 

(դրամ)

ԿՖՎ 2001 ծածկագիրը

Տուրքեր

Թույլտվության համարը

Տուրքի դրույքաչափը

Տուրքի հաշվարկված գումարը

Հաշվետու տարում վճարված գումարը(ներառյալ տույժերը և տուգանքները)

Նշումներ

1145
714522

Ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրք

         
         

1145
714522

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման պետական տուրք

       

 

         
»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 871-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 666-Ն որոշման

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

Հարկ վճարողի անվանումը (հայերեն)

 

Հարկ վճարողի անվանումը (անգլերեն)

 

(դրամ)

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրում

Թույլտվության համարը

Հաշվարկման բազային չափը

Դրամագլխին հատկացման հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար

Հաշվետու տարում դրամագլխին հատկացման փաստացի վճարումը

Նշումներ

         
         

(դրամ)

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից հատկացումներ ընկերությանը

Թույլտվության համարը

Հատկացված գումարը

Վճարման ամսաթիվը (յուրաքանչյուր վճարման դեպքում)

Նշումներ

       

(դրամ)

Մշտադիտարկումների իրականացման վճար

Թույլտվության համարը

Հաշվարկման բազային չափը

Վճարման ենթակա գումարի մեծությունը հաշվետու տարվա համար

Հաշվետու տարում վճարված

Նշումներ

         
         

(դրամ)

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության իրականացման վճար

Թույլտվության համարը

Նախագծի անվանումը

Հաշվետու տարում վճարված գումարը

Նշումներ

       
       

(դրամ)

Տույժեր և տուգանքներ

Թույլտվու-թյան համարը

Ինչ իրավա-խախտ-ման համար է նշանակվել տույժը կամ տուգանքը

Հաշվարկված տույժի և տուգանքի գումարը (ներառյալ տվյալ տարում ստուգման ակտով (ուսումնա-սիրության արձանագրու-թյամբ) հաշվարկված)

Ստուգման ակտի (ուսումնա-սիրության արձանա-գրության) ամսաթիվը

Ստուգման ակտի (ուսումնա-սիրության արձանա-գրության) համարը

Հաշվետու տարում վճարված

Հաշվի համարը

Նշումներ

Տույժեր

               
               

Տուգանքներ

               
             

 

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 871-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 666-Ն որոշման

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

Հարկ վճարողի անվանումը (հայերեն)

 

Հարկ վճարողի անվանումը (անգլերեն)

 

(դրամ)

ԿՖՎ 2001 ծածկա-

գիրը

Հարկի տեսակը

Հաշվետու տարվա համար հարկային հաշվարկով հաշ-վարկված

Կիսամ-յակների համար հարկային հաշվարկը (ճշգրտված հաշվարկը) ներկա-յացնելու ամսաթիվը

Ստուգման ակտով (ակտերով) (ուսումնա-սիրության արձա-նագրու-թյամբ) հաշվարկված(ներառյալ տույժերը և տուգանք-ները)

Հաշվետու տարում վճարված(ներառյալ տույժերը և տուգանք-ները)

Գերա-վճարի կամ ապառքի մնացորդը հաշվետու տարվա վերջի դրությամբ

Համայնքի անվանումը խոշո-րացումից առաջ

Համայնքի անվանումը խոշո-րացումից հետո

Նշումներ

 1131 713121,
1136 713611

Գույքահարկ

               
               

1131 713122

Հողի հարկ

               
               

(դրամ)

ԿՖՎ 2001 ծածկա-գիրը

Վարձակալության վճարներ

Վարձակալության օբյեկտը

Հաշվետու տարում վճարված (ներառյալ տույժերը և տուգանքները)

Համայնքի անվանումը խոշորացումից առաջ

Համայնքի անվանումը խոշորացումից հետո

Նշումներ

1415 741520

անշարժ գույք

       

փոխադրամիջոց

       

հողամաս

       

(դրամ)

Հողի օտարում

Աճուրդի նախա-վճարը

Հողի կա-դաստրա-յին արժեքը

Պայմա-նագրով սահմանված արժեքը

Հաշվետու տարում վճարված

Վճարման ամսաթիվը (յուրա-քանչյուր վճարման համար)

Վճարումը հավաստող փաստա-թղթի համարը

Գերա-վճարի կամ ապառքի մնացորդը հաշվետու տարվա վերջի դրությամբ

Համայնքի անվանումը խոշորացու-մից առաջ

Համայնքի անվանումը խոշո-րացումից հետո

Նշումներ

Հողի օտարում

                   
                   

Հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերության վճարում

x

x

x

             

x

x

x

             

x

x

x

             

x

x

x

             

x

x

x

             

(դրամ)

Սոցիալ-տնտեսական ներդրում

Վճարված գումարը

Վճարման ամսաթիվը (յուրաքան-չյուր վճարման համար)

Վճարումը հավաստող փաստա-թղթի համարը

Ոչ ֆինան-սականի դեպքում՝ ապրանքը կամ ծառա-յությունը

Համայնքի անվանումը խոշորացումից առաջ

Համայնքի անվանումը խոշորացումից հետո

Նշումներ

համայնքի բյուջե

համայնքի արտա-բյուջետային հաշիվ

Ընդերք-օգտագործողի կողմից հանքարդյու-նահանման պայմանագրով սահմանված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտա-վորությունների կատարման վճարներ

       

x

     
       

x

     
       

x

     

x

x

x

x

       

x

x

x

x

       

x

x

x

x

     

 

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան