Գլխավոր տեղեկություն
Համար
N 403-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2019 թվականի N 403-Ա

 

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, ք. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, ՀՎՀՀ՝ 02528755) իրականացվող` 67,375,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08602616) 2019 թվականի մայիսի 16‑ին կնքված N 0820/ՕT/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ամառային ճամբարի կազմակերպում՝ 67,375,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 8

Երևան

     

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հուլիսի 8-ի N 403-Ա

որոշման

  

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

    

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի 9-12 տարեկան 1750 երեխաների ներգրավում նշված մարզերում իրականացվող՝ երեխայի բարեկեցությանն (կրթություն, առողջապահություն, երեխաների պաշտպանություն, քրիստոնեական դաստիարակություն) ուղղված ծրագրերում, երեխաների ֆիզիկական զարգացում և ակտիվ հանգստի կազմակերպում ամառային ճամբարում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1. «Վորլդ Վիժն» Մեծ Բրիտանիայի աջակցող գրասենյակ

հասցե՝ Օpal Drive, Fօx Milոe, Miltօո Keyոes, MK15 0ZR, ՍK

2. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ

հասցե՝ 34834 Weyerհaeսser Way Sօ. Federal Way, WA 98001

3. «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ

հասցե` Kriesbacհstrasse 30, CH-8600 Dսebeոdօrf, Switzerlaոd

4. «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ

հասցե՝ 7 rսe Pasqսier, 75008 Paris, Fraոce

5. «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ

հասցե՝ Am Hօսiller Platz 4 61381 Friedricհsdօrf

6. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ

հասցե՝ 6F, 133, Sec. 4, Miո-Sհeոg East Rօad, Taipei 105, Taiwaո

7. «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ

հասցե՝ 2500-1 Wօrld Drive, Mississaսga, ՕN L5T 0A7 Caոada

4.

Ծրագիրը կատարողը

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ
Հասցե` Երևան, Ռ. Մելիքյան փող. 1, ՀՎՀՀ` 02528755

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

«Զեփյուռ» ճամբար (ՀՀ Կոտայքի մարզ, գ. Հանքավան)
Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67,375,000 (վաթսունյոթ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ` առանց ԱԱՀ-ի:

7.

Բարեգործություն ստացողը

Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների աջակցության ծրագրում գրանցված՝ ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի 2006-2009 թթ. ծնված, սոցիալապես անապահով ընտանիքների 1750 երեխաներ: Ստորև աղյուսակում ներկայացված է երեխաների թիվն ըստ մարզերի:

Մարզ

Երեխաների
թիվը

Շիրակ

269

Արագածոտն

340

Սյունիք

206

Գեղարքունիք

648

Տավուշ

 228

Երևան

59

Ընդամենը՝

1,750

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

23 հունիսի 2019 թ.-30 օգոստոսի 2019 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2019 թ. հունիսի 23-ից մինչև 2019 թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ամառային ճամբար կազմակերպել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի ընդհանուր թվով 1750 երեխայի համար:

Ծրագիրն իրականացնելու համար «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ: «Նորալուսին» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Զեփյուռ» ճամբարում ամառային հանգիստ է կազմակերպելու ընդհանուր թվով 1,750 մասնակցի համար՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.

N

Հերթափոխի
սկիզբը

Հերթափոխի
ավարտը

Մասնակիցների թիվը
(ներառյալ՝ ջոկատավարներն ու պատասխանատուները)

Անհրաժեշտ
ֆինանսական միջոցներ
(ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի)

 

23 հունիսի 2019 թ.

30 հունիսի 2019 թ.

400

15,400,000

 

01 հուլիսի 2019 թ.

08 հուլիսի 2019 թ.

264

10,164,000

 

01 օգոստոսի 2019 թ.

08 օգոստոսի 2019 թ.

340

13,090,000

 

15 օգոստոսի 2019 թ.

22 օգոստոսի 2019 թ.

393

15,130,500

 

23 օգոստոսի 2019 թ.

30 օգոստոսի 2019 թ.

353

13,590,500

Ընդամենը՝

1,750

67,375,000

«Նորալուսին» ՍՊԸ-ի մատուցած ծառայությունների արժեքը կազմում է 67,375,000 (վաթսունյոթ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ` առանց ԱԱՀ-ի:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագիրն իրականացնելու համար «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ընտրել է մեկ կազմակերպություն և ամառային ճամբարի կազմակերպման պայմանագիր է կնքել «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ: «Նորալուսին» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Զեփյուռ» ճամբարում 5 հերթափոխով ամառային հանգիստ է կազմակերպելու ընդհանուր թվով 1,750 մասնակցի համար:

Կազմակերպիչներն ապահովելու է հետևյալ պայմանները յուրաքանչյուր հերթափոխում ընդգրկված մասնակիցների համար՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 ննջարանային մասնաշենք, լվացքատուն, սանհանգույցներ, ցնցուղ ընդունելու համար առանձնացված տարածք, խոհանոց` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ճաշարան`անհրաժեշտ քանակի սեղաններով և աթոռներով, խաղահրապարակ, մարզահրապարակ և երեխաների ակտիվ հանգիստը կազմակերպելու համար այլ անհրաժեշտ տարածքներ և տաղավարներ.

Ներմուծեք նկարագրությունը_19954 համապատասխան քանակի ննջասենյակներ` մեկ ննջասենյակ առավելագույնը 10-12 հոգու համար հաշվարկով.

Ներմուծեք նկարագրությունը_19954 չորսանգամյա բարձրորակ սնունդ (նախաճաշ, ճաշ, հետճաշիկ և ընթրիք)

Ներմուծեք նկարագրությունը_1995424-ժամյա տաք և սառը ջրամատակարարում.

Ներմուծեք նկարագրությունը_19954 բուժկետ` հագեցված համապատասխան դեղորայքով և բուժական պարագաներով.

Ներմուծեք նկարագրությունը_19954 ճամբարի անվտանգությունը համապատասխան քանակի պահակային կետերի միջոցով.

Ներմուծեք նկարագրությունը_19954 կազմակերպել յուրաքանչյուր հերթափոխի երեխաների համար զանազան սպորտային, մշակութային, հոգևոր միջոցառումներ, արշավներ և ակտիվ հանգստի համար նախատեսված խաղեր և այլ միջոցառումներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67,375,000 (վաթսունյոթ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ` առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի հետ կապված կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ

«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ծրագիրն իրականացնելու է ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման ընթացիկ վերահսկողությունը կիրականացվի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ազգային գրասենյակի, Գյումրու, Ամասիայի, Թալինի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի, Իջևանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Կապանի և Երևանի տարածքային ծրագրերի, ինչպես նաև ֆինանսական օժանդակությունը տրամադրող «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի, Կանադայի, Թայվանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի աջակցող գրասենյակների կողմից:

«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն իր հերթին վերահսկվում է միջազգային աուդիտի և Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից:

Ծրագրի ընթացքի և ավարտի մասին հաշվետվությունը կներկայացվի Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան