Գլխավոր տեղեկություն
Համար
N 967-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.07/51(1504) Հոդ.699
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 967-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշման հավելվածի՝

1) 35-րդ կետի 4-րդ ենթակետում «հիմնավորման» բառը, 45-րդ կետից հետո նշված «վերնագրում «հիմնավորման մասին» բառերը փոխարինել «պարբերական վերլուծության» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 46-րդ կետը.

3) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«47. Անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվության մշակման հիմք են՝

1) անվտանգության հիմնավորման հաշվետվությունը.

2) անվտանգության 1-ին և 2-րդ մակարդակի հավանականային վերլուծության հաշվետվությունները.

3) համալիր հետազոտման հաշվետվությունը և դրանից բխող լրացուցիչ հետազոտությունների հաշվետվությունները.

4) էներգաբլոկի անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի և էներգաբլոկի նախագծի ու փաստացի վիճակի՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջներից շեղումների վերլուծության հաշվետվությունը.

5) սեյսմիկ անվտանգության վերագնահատման արդյունքները.

6) էներգաբլոկի ծերացման կառավարման ծրագիրը.

7) սարքավորումների որակավորման ծրագիրը.

8) անվտանգ շահագործումն ապահովող վարչատեխնիկական և շահագործման հրահանգների վերլուծության արդյունքները.

9) հակահրդեհային պաշտպանության պլանը.

10) նմանատիպ ատոմակայանների շահագործման փորձի և դրանց համար կիրառելի հետազոտական աշխատանքների վերլուծության արդյունքները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 2

Երևան